Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 6։0 հաշվով ջախջախեց «Վերոնային»։ Միլանյան թիմի կազմում աչքի ընկան Էդին Ջեկոն և Հական Չալհանօղլուն, գրանցվեց նաև մեկ ինքնագոլ։
Երկրորդ կեսում Ջեկոն դարձավ դուբլի հեղինակ։ Դուբլով աչքի ընկավ նաև Լաուտարո Մարտինեսը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին։
«Ինտերը» 60 միավորով 4-րդ տեղում է։
«Միլանը» 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Կրեմոնեզեի» հետ։ Հանդիպման հաշիվը 77-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Դավիդ Օկերեկեն։
Ժունիոր Մեսիասը հավասարեցրեց հաշիվը մրցավարի կողմից հիմնական ժամանակից ավելացրած 3-րդ րոպեին։ 3 րոպե անց հյուրերը մնացին 10 հոգով, սակայն «Միլանը» չկարողացավ հաղթանակ կորզել։ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 58 միավորով 6-րդ տեղում է։
«Լացիոն» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»։ Հռոմը ներկայացնող թիմի կազմում աչքի ընկան Ֆելիպե Անդերսոնն ու Տոմա Բաշիչը։ «Լացիոն» 64 միավորով 2-րդ տեղում է։
«Ռոման» հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Մոնցայի» հետ։ 24-րդ րոպեին Ստեֆան Էլ Շարավիի խփած գոլին 39-րդ րոպեին պատասխանեց Լուկա Կալդիրոլան։
«Ռոման» 68 միավորով 7-րդ տեղում է։
























































