Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթեց «Բետիսին»։
Տանտերերի կազմում 14-րդ րոպեին հաշիվը բացեց Անդրեաս Քրիստենսենը։ 33-րդ րոպեին հյուրերի կազմում խաղադաշտից հեռացվեց Էդգար Գոնսալեսը։ 3 րոպե անց Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Եվս 3 րոպե անց կատալոնական թիմի կազմում հաշիվը խոշոր դարձրեց Ռաֆինյան։
75-րդ րոպեին Գվիդո Ռոդրիգեսը դարձավ ինքնագոլի հեղինակ։
«Բարսելոնան» 79 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և 11 միավորով է գերազանցում 2-րդ տեղում գտնվող «Ռեալին»։ «Բետիսը» 49 միավորով 6-րդ տեղում է։
























































