«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը նշել է, որ թիմը դեռ չի կորցրել Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթելու հնարավորությունը՝ 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո (1-4):
«Դժվար է, բայց պարզ է, որ դեռ ոչինչ չի կորել։ Մենք գիտենք, որ Պրեմիեր լիգայում ամեն ինչ կարող է պատահել մինչև մրցաշրջանի ավարտը։ Մենք գիտենք, որ առաջատար ենք, բայց «Սիթին» դեռ երկու խաղ ունի: Մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա։
Մենք հասել ենք այստեղ՝ լավ խաղալով, ջանքեր գործադրելով, լավ հանդիպումներ անցկացնելով, պահեր ստեղծելով, գոլեր խփելով: Դա շատ կարևոր է: Հիմա մեզ համար կրկին յուրաքանչյուր խաղ եզրափակչի է նման: Ցավոք, մի քանի հանդիպումներ չստացվեցին այնպես, ինչպես ցանկանում էինք, բայց դեռ ոչինչ կորած չէ»,- Ժեզուսի խոսքերն է մեջբերում Sportwitness-ը։
























































