Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 3-րդ մրցումային օրը Հայաստանի 4 բռնցքամարտիկներից 3-ը հաղթանակ են տարել։
Արթուր Մկրտչյանը (63,5կգ) վստահ հաղթանակ է տարել Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Ալի Սլիվոյի նկատմամբ: Մկրտչյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Վոյցեխ Բերնաչեկի հետ։
Մեր մյուս ներկայացուցիչ Լիլիթ Ասատրյանը (63կգ), ցավոք, պարտվել է խորվաթ Մարիելա Շտեկոյին։
Հաղթանակ են տարել նաև Յուրա Բաբլումյանը (67կգ) և Արման Միսկարյանը (71կգ)։ Բաբլումյանը հաղթել է բոսնիացի Էրնադ Սահովիչին և 1/4-ում կմրցի էստոնացի Պալմ Ջուզեպի հետ, իսկ Միսկարյանը, հաղթելով ալբանացի Բեսիան Կարային, 1/4-ում ուժերը կչափի չեխ Ժիֆի Վակուլայի հետ։