Ֆրենկ Լեմպարդի վերադարձից հետո «Չելսին» չի կարողացել հաղթել ոչ մի խաղում:
Մասնագետը թիմը ժամանակավորապես գլխավորել է ապրիլի սկզբից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 5 խաղ՝ բոլորում կրելով պարտություններ։ Պրեմիեր լիգայում թիմը պարտվել է «Վուլվզին» (0:1), «Բրայթոնին» (1:2) և «Բրենթֆորդին» (0:2), ինչպես նաև երկու անգամ Չեմպիոնների լիգայում «Ռեալին» (0:2, 0:2):
«Չելսին» 32 խաղից հետո Պրեմիեր լիգայում 39 միավորով 11-րդն է։
























































