«Չելսին» կորցրել է Չեմպիոնների լիգա դուրս գալու հնարավորությունը՝ Անգլիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» հետ խաղում (0:2) կրած պարտությունից հետո:
«Չելսին» 39 միավորով 11-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում և 20 միավորով զիջում է Չեմպիոնների լիգայի գոտուն ՝ մրցաշրջանի ավարտից 6 խաղ առաջ: Պրեմիեր լիգայում «Չելսիի» անպարտելի շարքը կազմում է վեց հանդիպում (չորս պարտություն և երկու ոչ-ոքի):
Այսպիսով, լոնդոնյան ակումբը կորցրել է մրցաշրջանի ավարտին Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու շանսերը։ Նշենք, որ «Չելսին» 2018/2019 մրցաշրջանից հետո առաջին անգամ չի խաղա Չեմպիոնների լիգայում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ երկուջ խաղերի արդյունքում պարտվել է Մադրիդի «Ռեալին»։
























































