«Արսենալը» դիտարկում է «Վիլյառեալի» հարձակվող Սամուել Չուկվուեզեին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա նիգերիացու համար հավակնում են ձեռք բերել նաև «Լիվերպուլը», «Ռեալը», «Էվերթոնը», «Վեսթ Հեմը» և «Աստոն Վիլան»:
Չուկվուեզեի պայմանագիրը «Վիլյառեալի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։
2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստն իր թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
























































