«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան կիսվել է իր կարծիքով իր թիմակից հարձակվող Էրլին Հալանդի մասին։
«Նա, անկասկած, ունի նույն մտածելակերպը, ինչ Կրիշտիանու Ռոնալդուն, նա միշտ ցանկանում է դաշտում լինել, միշտ ցանկանում է գոլ խփել»,- Սիլվային է մեջբերում Goal-ը։
«Նրան չի հետաքրքրում, որ մեկ-երկու անգամ դիպչում է գնդակին, երբ դիպչում է, գոլ կխփի։ Նա հիանալի հարձակվող է։ Մենք գիտեինք, թե ինչի է ընդունակ Էրլինgը դեռևս նրա ժամանելուց առաջ։ Մենք դիտում էինք նրան և խաղում էինք նրա դեմ։ Այն, ինչ նա արել է այս մրցաշրջանում, զարմանալի է, և մենք շատ ուրախ ենք, որ նա մեզ հետ է: Նա, անկասկած, յուրահատուկ խաղացող է և մեզ շատ է օգնում: Հուսով եմ, որ ավելի լավ կլինի»,-ասել է Սիլվան:
Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2022 թվականի ամռանը։ 22-ամյա նորվեգացու պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
2022/23 մրցաշրջանում Հոլանդը «Քաղաքայինների» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 48 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































