«Չելսին» մոտ է Մաուրիսիո Պոչետինոյին ակումբի գլխավոր մարզիչ նշանակելուն, հայտնում է Sky Sports-ը։
Ըստ աղբյուրի՝ որոշման մասին կարող է հայտարարվել արդեն հաջորդ շաբաթ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են տրանսֆերային և մասնագետի մարզչական շտաբի անդամների ընտրության հարցերը։ Սպասվում է, որ արգենտինացին այս մրցաշրջանի վերջում կգլխավորի ակումբը։
51-ամյա մասնագետի վերջին ակումբը ՊՍԺ-ն էր, որտեղից նա հեռացել է 2022 թվականի ամռանը։ Մինչ այդ մասնագետը մարզել է «Տոտենհեմը», «Սաութհեմփթոնը» և «Էսպանյոլը»։
























































