«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան մեկնաբանել է թիմի հաղթանակը Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում «Բրայթոնի» դեմ խաղում (0-0, 11 մետրանոցներով՝ 7-6):
«Շատ լարված խաղ էր, մենք շատ լավ թիմի հետ խաղացինք: «Բրայթոնն» իսկապես լավ ֆուտբոլ է ցուցադրում։ Հիանալի 11-մետրանոց հարվածաշար էր: Ես պատրաստ էի ինչպես միշտ։ Փորձեցի ճնշում գործադրել հարվածողների վրա։
Եզրափակիչը դեռ հեռու է, բայց դա մեծ խաղ է լինելու Եվրոպայի և աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ։ Մենք տանը ցույց տվեցինք, որ կարող ենք հաղթել «Մանչեսթեր Սիթիին», ուստի կարող ենք հուսալ։ Մենք ճիշտ ուղու վրա ենք։
Մեկ տիտղոս, ևս մեկ եզրափակիչ և պայքար լավագույն քառյակի համար: Դա բավարար չէ, բայց դա մեծ քայլ է նախորդ մրցաշրջանի համեմատ»,- դե Խեայի խոսքերն է մեջբերում BBC-ն։ Անգլիայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։
























































