Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Նյուքասլը» սեփական հարկի տակ ընդունել էր «Տոտենհեմին» և 6-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման 21-րդ րոպեին տանտերերն արդեն 5 անպատասխան գնդակ էին ուղարկել լոնդոնցիների դարպասը։ 49-րդ րոպեին Քեյնը կարողացավ աչքի ընկնել, սակայն 67-ին Ուիլսոնը հաշիվը դարձրեց 6-1։
Այս խաղից հետո «Նյուքասլը» 59 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ «Տոտենհեմը» 53 միավորով՝ 5-րդն է։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Վեսթ Հեմը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բորնմութի» դարպասը։
Այս խաղից հետո «Վեսթ Հեմը» 34 միավորով 13-րդ տեղում է, իսկ «Բորնմութը» 33 միավորով՝ 15-րդ։
























































