«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովել է կիսապաշտպան Ջեկ Գրիլիշին պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար։
«Տպավորված եմ, թե որքան պրոֆեսիոնալ է նա: Մենք մարզաբազա հասանք ժամը վեցին, իսկ նա արդեն այստեղ էր:
«Աստոն Վիլլայում» նա սովոր չէր երկար ժամանակ երեք խաղ անցկացնելուն մեկ շաբաթում։
Նա գիտի իր մարմինն ու ինչպես վերականգնել մարզավիճակը խաղից հետո»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը:
























































