Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է ֆուտբոլում տեղի ունեցող սերնդափոխության մասին։
«Մենք վաղուց ենք հետևում Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի դարաշրջանին։ Այժմ եկել է Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի ժամանակաշրջանը:
Հոլանդն իսկական տաղանդ է։ Պետք է վայելել նրա տաղանդը նույնիսկ «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկով։ Շատ հազվադեպ է նման ֆանտաստիկ ֆուտբոլիստ տեսնելը»,- Ռունիի խոսքերն է մեջբերում The Times-ը:
Այս մրցաշրջանում 22-ամյա Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 48 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
24-ամյա Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 34 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
























































