Ապրիլի 23-ի գիշերը կայացել է NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի առաջին շրջանի «Լոս Անջելես Լեյքերս» — «Մեմֆիս» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «Լեյքերսի» հաղթանակով՝ 111:101 հաշվով։
Լավագույնը հաղթող թիմի կազմում Էնթոնի Դևիսն է, ով վաստակել է 31 միավոր: 25 միավոր իր ակտիվում ունի Լեբրոն Ջեյմսը։
Ամենաշատ միավորները «Մեմֆիսի» կազմում վաստակել է Ջա Մորանտը՝ գրանցելով դաբլ-դաբլ՝ 45 միավոր և 13 արդյունավետ փոխանցում:
«Լեյքերսն» առաջատարն է դիմակայությունում 2-1 հաշվով: Հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 25-ին։