Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։
47-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Դիոգու Ժոտան։ 4 րոպե անց հյուրերը հավասարեցրեցին հաշիվը․ աչքի ընկավ Նեկո Ուիլյամսը։ Եվս 4 րոպե անց Ժոտան դարձավ դուբլի հեղինակ։
67-րդ րոպեին «Նոթինգեմը» նորից հավասարեցրեց հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Մորգան Գիբս-Ուայթը։
Տանտերերին հաղթանակ պարգևեց Մոհամեդ Սալահի՝ 70-րդ րոպեին խփած գոլը։
«Լիվերպուլը» 50 միավորով 7-րդ տեղում է։ «Նոթինգեմ Ֆորեսթը» 27 միավորով 19-րդն է։
























































