«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն ցանկություն է հայտնել խաղալ Մադրիդի «Ռեալում»։
«Ինձ դուր է գալիս «Ռեալը»: Միշտ երազել եմ «Ռեալում» խաղալու մասին:
Հիմա ինձ լավ եմ զգում, ինչու՞ մի օր չմիանամ «Ռեալին» և չհաղթեմ Չեմպիոնների լիգան: Սա իմ ամենամեծ երազանքն է»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Ձմռանը «Բրայթոնը» հրաժարվել է բաց թողնել ֆուտբոլիստին, որի ծառայություններով հետաքրքրված էին «Չելսին» և «Արսենալը»։
























































