Իսպանացի կիսապաշտպան Ադամա Տրաորեն, ով Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես է գալիս «Վուլվերհեմփթոնի» կազմում, կարող է կարիերան շարունակել Եվրոպայից դուրս։ Այդ մասին հայտնում են Footmercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչ ակումբը։
«Ալ Իթիհադը» ցանկանում է պայմանագիր կնքել 27-ամյա խաղացողի հետ: Նա ամռանը կարող է անվճար տեղափոխվել նոր ակումբ, քանի որ «Գայլերի» հետ պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում:
Ընթացիկ մրցաշրջանում Տրաորեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
























































