Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:
Կանանց 81 կգ քաշային կարգի B խմբում Հայաստանը ներկայացնում է աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Աննա Ամրոյանը:
Նույն քաշային կարգի A խմբում մրցահարթակ դուրս կգա 2021 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական չեմպիոն Լիանա Գյուրջյանը:
Տղամարդկանց 96 կգ քաշայինն կարգում Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանն ու փոխչեմպիոն Արա Աղանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմն արդեն նվաճել է 5 մեդալ երկամարտում: 67 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել Գոռ Սահակյանը՝ փոքր ոսկե մեդալներ նվաճելով պոկում և հրում վարժություններում:
Կանանց 55 կգ քաշային կարգում Իզաբելա Յայլյանը դարձել է բրոնզե մեդալակիր: 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում գրավել է 3-րդ տեղը:
Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նվաճել են 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն ու 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը: