Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա:
Տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը: 27-ամյա ծանրորդի նախնական պատվերը 370 կգ է: Մրցումները կսկսվեն 17:00-ից:
20:00-ից մրցահարթակ դորս կգան 76 կգ քաշային կանանյք, որտեղ Հայաստանը կներկայացնեն մինչև 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Տաթև Հակոբյանն ու մինչև 20 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Էմմա Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմն արդեն նվաճել է 3 մեդալ երկամարտում: 67 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել Գոռ Սահակյանը՝ փոքր ոսկե մեդալներ նվաճելով պոկում և հրում վարժություններում:
Կանանց 55 կգ քաշային կարգում Իզաբելա Յայլյանը դարձել է բրոնզե մեդալակիր: 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում գրավել է 3-րդ տեղը: