«Սաութհեմփթոնը» ցանկանում է լուրջ գումար վաստակել թիմի ավագ Ջեյմս Ուորդ-Պրոուսի տրանսֆերի վաճառքից:
Լրագրող Գրեհեմ Բեյլի խոսքերով՝ «Սրբերը» կիսապաշտպանի համար կպահանջեն 57 միլիոն եվրո։ Սա այն դեպքում, երբ թիմը մրցաշրջանի վերջում շատ հավանական է «ուղևորվի» Չեմպիոնշիփ:
Աղբյուրը նշում է, որ Ուորդ-Պրոուսը գտնվում է Պրեմիեր լիգայի շատ ակումբների դիտակետում։ Կիսապաշտպանը չի ցանկանում խաղալ Չեմպիոնշիփում և մտադիր է մնալ էլիտայում։
28-ամյա Ուորդ-Պրոուսը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































