Եվս մեկ պատանի ֆուտբոլիստ տեղափոխվեց Կապանի «Գանձասար»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
16-ամյա Ալեն Տատինցյանը Կապանից է։ Նա «Գանձասարի» մանկապատանեկան թիմի սան է։ Մարզչական շտաբը նրա խաղերն ուսումնասիրելուց հետո, որոշել է Ալենին տեղափոխել բարձրագույն խումբ։