Լիդսը երկարաձգել է վինգեր Ջեք Հարիսոնի հետ պայմանագիրը։
26-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր է կնքվել մինչեւ 2028 թվականի ամառ։
Հարիսոնը թիմում է 2018 թվականի հուլիսից՝ վարձավճարով տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթիից»: 2021 թվականի ամռանը նա մշտական հիմունքներով միացավ ակումբին։
Այս մրցաշրջանում անգլիացին թիմի կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
























































