«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի կիսապաշտպան Մեյսոն Մաունթի մասին։
«Ես միշտ համարել եմ Մեյսոն Մաունթին ֆանտաստիկ խաղացող: Ես գիտեմ, թե ինչի է նա ընդունակ և ցանկանում եմ տեսնել նրան խաղադաշտում:
Նա հիանալի խաղացող է «Չելսիի» համար»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը լոնդոնցիների կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը թիմի հետ ավարտվում է հաջորդ ամառ։
























































