«Մանչեսթեր Յունայթեդի» իռլանդացի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը խոսել է ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքից ունեցած տպավորություններով։
«Արսենալը» հիանալի դիրքում է, բայց ես երբեք չէի մտածի, որ նրանք այստեղ կլինեն, հատկապես մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նրանք փայլուն խաղ ցուցադրեցին, իսկ նրանց երիտասարդ խաղացողները շատ կայուն են՝ լիովին կենտրոնացած առաջնությունում խաղալու վրա։
Նրանք միանշանակ տիտղոսի ֆավորիտ են, բայց չեմ կարծում, որ նրանց հաղթանակ կտանեն։ Ինձ դեռ դուր է գալիս «Սիթին», չնայած «Արսենալը» հիանալի դիրքում է։ Նրանց որոշակի բախտ ու ավելի քիչ վնասվածքներ է պետք մրցաշրջանի մնացած ամիսներին: Նրանք հիանալի դիրքում են, պետք է հիանալ նրանցով և նախանձել նրանց»,- Քինի խոսքերն է փոխանցում Metro-ն։
























































