«Չելսին» պատրաստ է դիտարկել Ֆրենկ Լեմպարդի թեկնածությունը գլխավոր մարզչի պաշտոնում մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Երեկ՝ ապրիլի 4-ին, մասնագետին նկատել են տնօրինության օթյակում՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպման ժամանակ (0:0): Նշվում է, որ նա չի դիտարկվում «Չելսիում» մշտական աշխատանքի համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը պատրաստվում է բանակցությունների իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեի հետ։ Այսօր՝ ապրիլի 5-ին, Բարսելոնայի նախկին մարզիչը մեկնել է Լոնդոն։ Նա «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուներից է։
Նախկինում լոնդոնյան ակումբը գլխավորում էր Գրեհեմ Փոթերը, սակայն թիմի անբավարար արդյունքների պատճառով նա լքեց պաշտոնը։
Պրեմիեր լիգայի 29 տուրից հետո «Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։
























































