7.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Դեռ հույս կա․ Վոլֆսբուրգի ինքնատիպ արձագանքը Մեսսիի հրաժեշտի խաղին

    Դու ստիպում էիր մեզ ժպտալ. Ռոնալդինյոյի ջերմ խոսքերը՝ Արգենտինայի հավաքականից հեռացող Մեսսիին

    Պաշտոնական․ Միկել Արտետան երկարաձգեց պայմանագիրն Արսենալի հետ

    935 մլն դոլար՝ տասը աստղերի համար. ֆուտբոլային աշխարհի գլխավոր հարուստների նոր ցուցակը

    Սպասեցին մինչև եզրափակիչ սուլիչը. ի՞նչ է գրել Բարսելոնան Մեսսիին

    Պորտուգալիայի հավաքականի մարզչի կարճ արձագանքը Ռոնալդուին

    Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին

    Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

        🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

        🎥 Արսեն Հարությունյանը տապալեց Օստին Դեսանտոյին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին

        Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

        Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Դեռ հույս կա․ Վոլֆսբուրգի ինքնատիպ արձագանքը Մեսսիի հրաժեշտի խաղին

            Դու ստիպում էիր մեզ ժպտալ. Ռոնալդինյոյի ջերմ խոսքերը՝ Արգենտինայի հավաքականից հեռացող Մեսսիին

            Պաշտոնական․ Միկել Արտետան երկարաձգեց պայմանագիրն Արսենալի հետ

            935 մլն դոլար՝ տասը աստղերի համար. ֆուտբոլային աշխարհի գլխավոր հարուստների նոր ցուցակը

            Սպասեցին մինչև եզրափակիչ սուլիչը. ի՞նչ է գրել Բարսելոնան Մեսսիին

            Պորտուգալիայի հավաքականի մարզչի կարճ արձագանքը Ռոնալդուին

            Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին

            Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

                🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

                🎥 Արսեն Հարությունյանը տապալեց Օստին Դեսանտոյին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին

                Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

                Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Հենոն խմել է միայն այն վիտամինները, որը տվել է հավաքականը. Սամվել Պողոսյան

                  ArmSport-ի դիտակետում, ԲՌՆՑՔԱՄԱՐՏ, Թոփ
                  05.04.23 / 21:21
                  0

                  «Խնդիրն այն է, որ ինչ ֆեդերացիայի ղեկավարությունը փոխվել է, իմ հանդեպ խտրական մոտեցում է ֆեդերացիայի գրեթե բոլոր անդամների կողմից։ Այդ ամենը ոչ թե բառերով եմ ասում կամ ենթադրում, այլ կոնկրետ գործողություններով»,-այս մասին ArmSport–ի հետ զրույցում ասաց այսօր հացադուլ հայտարարած ԵՕՀՊՄ քոլեջի մարզիչ Սամվել Պողոսյանը։

                  Պողոսյանի սան Հենրիկ Սահակյանը 2021 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն է, այս տարի դարձել է Հայաստանի մեծահասակների չեմպիոն, սակայն չի ընդգրկվել Հայաստանի հավաքականում, քանի որ նրա դոպինգ-թեստի պատասխանը դրական է եղել:

                  Մարզչի խոսքով այս  վերաբերմունքն արդեն տևական ժամանակ է։ Իրեն արգելել են զբաղվել մրցավարական գործունեությամբ և ամեն կերպ փորձում են խոչընդոտել։ Մարզչին անհանգստացնում է նաև այն, որ այս ամենն անդրադառնում է նաև իր սաների վրա։

                  «Իմ սան, միջազգային կարգի սպորտի վարպետ, 2021 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության  չեմպիոն Հենրիկ Սահակյանն այս տարի հաղթեց Հայաստանի առաջնությունում և պետք է նախապատրաստվեր հաջորդ ամիս կայանալիք աշխարհի առաջնությանը։ Մեր ծրագրերում կար և սա, և  տարեվերջին Բաքվում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Ցանկանում էինք նաև մեկնել այնտեղ և Աստծո կամքով Ադրբեջանում բարձրացնել մեր եռագույնը։ Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Ինչ–որ սրիկա ուժեր կան, որ չցանկացան, խանգարեցին»,–ասում է Պողոսյանն ու հիշում 2021–ին տեղի ունեցածը։

                  «2021–ին Եվրոպայի երիտասարդական առաջնությունը հաղթելուց հետո Հենրիկը մասնակցեց Հայաստանի մեծահասակների առաջնությանը։ Այդ քաշային կարգում կար 2 ֆավորիտ։ Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Հովհաննիսյանն ու Հենրիկ Սարգսյանը։ Վիճակահանությունով երկու ուժեղ մարզիկներին հանեցին միմյանց դեմ։ Հենց առաջին օրը պետք է մրցեին քաշային կարգի ֆավորիտները։ Մենք բողոք բարձրացրեցինք, որ այդպիսի բան ուղղակի չի կարելի, ու այսպիսի բան չի լինում, որ առաջին փուլում հանդիպեն երկու ուժեղագույնները։ Հենրիկը նոր էր հաղթել երիտասարդների ԵԱ–ում ու առաջին անգամ էր մասնակցում Հայաստանի մեծահասակների առաջնությանը, ու այդպես չպետք է վարվեին։ Դա դեմ էր բոլոր կանոներին` թե՛ սպորտային, թե՛ բարոյական։ Արեցին իրենց ուզածը, մենք էլ շարունակություն չտվեցինք։ Մենամարտը հավասար պայքարում անցավ։ Հաղթանակը տվեցին Արթուր Հովհաննիսյանին՝ 5։0 հաշվով։ Խնդիր չկա, Արթուրն ուժեղ բռնցքամարտիկ է, բոլորս գիտենք դա։ Մենամարտից հետո գնացի, որ բողոքարկեմ, ասացին` 5։0 հաշվի դեպքում չի լինի բողոքարկել, բայց դրանից հետո այլ մենամարտեր եղան նույն հաշվով, որ վերանայեցին ու փոխեցին։ Եղել է դեպք նաև, որ եզրափակիչից հետո բարձրացնում են մարզիկի ձեռքը, հետո փոխում են որոշումը։ Ասացինք ոչինչ, մեր առաջին մասնակցությունն է, կսպասենք մի տարի, կմարզվենք ու ավելի ուժեղ կվերադառնանք։ Այս տարի այդ տարին էր։ Մասնագետները տեսել են` ոնց ենք աշխատել, որ մասնակցենք այս տարվա առաջնությանը»,–ասում է Պողոսյանը։

                  Այս տարի 19–ամյա բռնցքամարտիկը, երկրորդ անգամ մասնակցելով Հայաստանի մեծահասակների առաջնությանը, մի շարք համոզիչ հաղթանակներով նվաճեց չեմպիոնի կոչումը։

                  «Այդ քաշում բոլորն էլ ուժեղ բռնցքամարտիկներ են, բայց այս պահին Հենրիկն է ամենաուժեղը։ Հաղթեցինք բոլորին, շատ գովեստի խոսքեր լսեցինք Հենրիկ Սահակյանի մասին։ Դրանից հետո արդեն պետք է նախապատրաստվեինք աշխարհի առաջնությանը։ Գնացինք մասնակցելու Ստրանջայի մրցաշարին, որտեղ առաջին մենամարտում Հենրիկը 1։4 հաշվով պարտվեց աշխարհի չեմպիոն հնդիկ բռնցքամարտիկին։ Նույնիսկ այս պարտության դեպքում իր ռեյտինգը դասակարգման աղյուսակում բարձրացավ, քանի որ պարտվել էր 1։4 հաշվով։ Նույնիսկ Կարեն Աղամալյանը մոտեցավ ինձ ասաց, որ այս մրցաշարի ամենաուժեղ բռնցքամարտիկներից մեկը հնդիկ բռնցքամարտիկն էր, ու Հենրիկը շատ լավ մենամարտ անցկացրեց»,-ասում է Պողոսյանը։

                  Ստրանջայի մրցաշարից վերադառնալուց հետո, «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը բռնցքամարտիկին հայտնում է, որ  դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել։

                  «Թեստը հանձնել էինք հենց Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո։ Զարմանալին այն է, որ առաջնությունից հետո չեմպիոններ են եղել, որոնցից չեն վերցրել դոպինգ թեստ։ Այս ամենն իմանալուց հետո շոկի մեջ ենք հայտնվում։ Աղամալյանին ասում եմ, որ իր բոլոր մարզումները նկարած կա, կարող են մասնագետներով նստել նայել` նմա՞ն է դա դոպինգ ընդունած մարզիկի շարժուձևի, թե ոչ։ Գնում ենք հակադոպինգային կենտրոն, որպեսզի հասկանանք` ինչ է կատարվում։ Հենոն խմել է միայն այն վիտամինները, որը տվել է հավաքականը, ու մեկ վիտամին, որը ցույց ենք տվել իրենց։ Բայց ամենասարսափելին այն է, որ հայտնաբերվել է «Հիգենամին» դեղամիջոց, որը հակացուցված է հատկապես ծանրորդներին ու բռնցքամարտիկներին, քանի որ դա մահացության է տանում։ Եթե նոկաուտի մեջ հայտնվես, հարց է՝ կկարողանաս դուրս գալ դրանից, թե չէ։ Բացի այդ, այդ դեղը նպաստում է քաշի իջեցմանը, ինչի կարիքը մենք չունենք, ընդհակառակը՝ ցանկանում ենք ավելացնել։ Մի խոսքով, ոչինչ չի բռնում։ Ոչ մի կերպ չենք հասկանում։ Չէր կարող նույնիսկ շփոթվեր խմեր այդ դեղը, քանի որ այդ դեղից չկա էլ Հայաստանում։ Այս ամենից զարմացած էին նաև հակադոպինգային կենտրոնի աշխատակիցները, քանի որ ասում են չի եղել այսպիսի բան: Մենք պատրաստ ենք ամեն կերպ ապացուցել, որ մեր մարզիկը դոպինգ չի ընդունել։ Սա աբսուրդ է։ Այս կարգի մարզիկը չի կարող թույնել իրեն, իսկ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան լռում է»,-ասում է Հենրիկ Սարգսյանի անձնական մարզիչը։

                  Բռնցքամարտիկը դժվարանում է պատասխանել, թե ինչն է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նման վերաբերմունքի պատճառը:

                  «Չգիտեմ` այս ամենի պատճառն ինչն է։ Երևի իրենց ուզած բռնցքամարտիկներին են առաջ քաշում կամ… չգիտեմ։ Գաղափար չունեմ, թե ինչի համար է արվում այս ամենը։ Սա առաջին դեպքը չէ, շատ բաներ են եղել, որոնց մասին չենք բարձրաձայնել»,-ասում է Սահակյանը։

                  «Այս ամենի պատճառը երևի այն է, որ ինչ–որ մարդիկ չեն ուզում մենք առաջ գնանք։ Ով որ հրահանգել է անցած տարվա վիճակահանությունը, հենց իրենք են չուզողները։ Տանում են առաջին փուլում հանում Արթուր Հովհաննիսյանի նման ուժեղ բռնցքամարտիկի դեմ։ Շատ բաներ են եղել, որոնց մասին չեմ բարձրաձայնում։ Արդեն Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կարգավիճակում պիտի մասնակցենք Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությանը, Աղամալյանն ասում է, որ պետք է սպարինգ անի իր քաշային կարգի բռնցքամարտիկներից մեկի՝ Սեյրան Եղիկյանի հետ, որպեսզի հասկանանք, թե ում ենք տանում։ Զարմանում ենք, մենք նոր ենք հաղթել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, ի՞նչ սպարինգի մասին է խոսքը։ Ի վերջո, լինում է սպարինգ, ու հաղթում է Հենրիկը։ Եվս մեկ բան։ Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունից հետո ֆեդերացիայի նախագահը ասում է, որ մյուս տղաները չնեղվեն, քանի որ մասնակցելու են այլ մրցաշարի։ Բայց այդ մրցաշարին էլ չմասնակցեց իմ սանը: Չի կարելի այսպես, մենք մեր Հանրապետության մարզիկներն ու մարզիչներն ենք։ Իրենց քայլերը ցույց են տալիս, որ անում են այն, ինչ ուզում են։ Իրենց կարելի է։ Երկակի ստանդարտներ են։ Ես այսպիսի բան չեմ տեսել երբեք։ Չգիտեմ` ինչն է իրենց ուզածը։ Ընտրությունների ժամանակ բոլորն էլ գիտեն` պաշտպանել եմ Իսրայել Հակոբկոխյանի թեկնածությունը, իսկ հիմա այնպիսի բաներ են անում, բաժանում են ֆեդերացիան մերոնց–ձերոնցի։ Չի կարելի այսպես»։

                  Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Դեռ հույս կա․ Վոլֆսբուրգի ինքնատիպ արձագանքը Մեսսիի հրաժեշտի խաղին

                  07.10.26

                  Դու ստիպում էիր մեզ ժպտալ. Ռոնալդինյոյի ջերմ խոսքերը՝ Արգենտինայի հավաքականից հեռացող Մեսսիին

                  07.10.26

                  Պաշտոնական․ Միկել Արտետան երկարաձգեց պայմանագիրն Արսենալի հետ

                  07.10.26

                  935 մլն դոլար՝ տասը աստղերի համար. ֆուտբոլային աշխարհի գլխավոր հարուստների նոր ցուցակը

                  07.10.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Դեռ հույս կա․ Վոլֆսբուրգի ինքնատիպ արձագանքը Մեսսիի հրաժեշտի խաղին

                  18:25 / 07.10.26

                  Դու ստիպում էիր մեզ ժպտալ. Ռոնալդինյոյի ջերմ խոսքերը՝ Արգենտինայի հավաքականից հեռացող Մեսսիին

                  17:15 / 07.10.26

                  Պաշտոնական․ Միկել Արտետան երկարաձգեց պայմանագիրն Արսենալի հետ

                  16:05 / 07.10.26

                  935 մլն դոլար՝ տասը աստղերի համար. ֆուտբոլային աշխարհի գլխավոր հարուստների նոր ցուցակը

                  15:15 / 07.10.26

                  Սպասեցին մինչև եզրափակիչ սուլիչը. ի՞նչ է գրել Բարսելոնան Մեսսիին

                  14:15 / 07.10.26

                  Պորտուգալիայի հավաքականի մարզչի կարճ արձագանքը Ռոնալդուին

                  13:16 / 07.10.26

                  Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին

                  12:12 / 07.10.26

                  Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով

                  11:17 / 07.10.26

                  🎥📷 Արցունքներ, կանգ առած ժամանակ և վերջին գոլը. Մեսսին հրաժեշտ տվեց Արգենտինայի հավաքականին

                  10:30 / 07.10.26

                  🎥 Անգլիան խոշոր հաշվով հաղթեց Չեխիային, Քեյնը կրկնեց Շիլթոնի ռեկորդը

                  00:50 / 07.10.26

                  🎥 Իսպանիան օգտվեց թվային առավելությունից՝ վերջնամասում պարտության մատնելով Խորվաթիային

                  00:45 / 07.10.26

                  Ռոնալդուի լռությունը, ՊՍԺ-ի գաղտնիքներն ու Սիթիի սկանդալը․ ինչպես աշխարհի ամենահայտնի հաքերը հայտնվեց մահվան վտանգի տակ

                  23:45 / 06.10.26

                  Դավաճանություն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուի աղմկահարույց հայտարարությունը

                  23:22 / 06.10.26

                  Մենք դեռ կառուցման ու ձևավորման փուլում ենք․ Թիկնիզյան

                  22:50 / 06.10.26

                  📷 Երբեք չէի պատկերացնում, որ նման բան կունենամ. Մեսսիին դոկտորի կոչում է շնորհվել

                  22:12 / 06.10.26

                  Նա հենց դրա համար էլ խաղադաշտում է․ AS-ը՝ Հրանտ-Լեոն Ռանոսի գոլային նորամուտի մասին

                  21:38 / 06.10.26

                  Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը բացում է Մխիթարյանի հեռանալու փակագծերը

                  21:07 / 06.10.26

                  Ես ընդունել եմ քանդված հավաքական. Եղիշե Մելիքյան

                  20:52 / 06.10.26

                  Այս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականին

                  20:12 / 06.10.26

                  Մի քանի տարուց նա կգերազանցի Վիերիին և Տոնիին. Մանչինի

                  19:18 / 06.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Երբ երազանքը դառնում է իրականություն. Սարաջյանի ուղին` համալսարանից MLS

                  16:20 / 19,09,26

                  Կարդալ ավելին

                  Հաջորդ թիրախում Կրոսն է. Մխիթարյանը մոտենում է ՈւԵՖԱ-ի բացարձակ ռեկորդակիրներին

                  11:29 / 09,09,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  🎥📷 Արցունքներ, կանգ առած ժամանակ և վերջին գոլը. Մեսսին հրաժեշտ տվեց Արգենտինայի հավաքականին

                  10:30 / 07.10.26

                  Կարդալ ավելին

                  Ռոնալդուի լռությունը, ՊՍԺ-ի գաղտնիքներն ու Սիթիի սկանդալը․ ինչպես աշխարհի ամենահայտնի հաքերը հայտնվեց մահվան վտանգի տակ

                  23:45 / 06.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.