«Օսասունան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի եզրափակիչ: Կիսաեզրափակչում ակումբը ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Աթլետիկի» հետ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է Բիլբաոյի ակումբի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Երկկողմանի դիմակայության հաշիվը դարձավ 1-1։
Ավելացված ժամանակում «Օսասունան» հավասարեցրեց հաշիվը՝ 116-րդ րոպեին Պաբլո Իբանեսի գոլի շնորհիվ։
Երկրորդ կիսաեզրափակչում կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»․ առաջին խաղում կատալոնացիները հաղթել էին 1-0 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 5-ին։
























































