Իտալական Ա Սերիայի 28-րդ տուրում առաջատար «Նապոլին» սեփական հարկի տակ 0:4 հաշվով պարտվեց «Միլանին»:
Միլանյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեաուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Դիասն ու Սալամեյքերը:
Այս խաղից հետո «Միլանը» 51 միավորով 3-րդն է:
«Նապոլին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 71 միավորով:
Հիշեցնենք, որ թիմերը միմյանց դեմ են մրցելու նաև ՉԼ քառորդ եզրափակիչում:
























































