«Օրենբուրգի» դարպասապահ Անդրեյ Կլիմովիչը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Կրիլյա Սովետովի» հետ տնային խաղում դաշտ է դուրս եկել հատուկ հանդերձանքով։
Կլիմովիչը սև վերնաշապիկով ու գլխարկով է դուրս եկել դաշտ ի հիշատակ լեգենդար դարպասապահ Լև Յաշինի։ Հոկտեմբերի 22-ին լեգենդար ֆուտբոլիստի 90-ամյակն է։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջիկա բոլոր հանդիպումները նվիրված են լինելու Յաշինի հիշատակին։



Լև Յաշինը պատմության միակ դարպասպահն է, ով արժանացել է «Ոսկե գնդակին»։ Դա տեղի է ունեցել 1963 թվականին։