Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հրապարակել է լուսանկար, որում նա պատկերված է Ռուսաստանի զինանշանի ֆոնին:
Դատելով ամենից՝ նա գտնվում է Վիզայի կենտրոնում կամ Իռլանդիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը։ Հնարավոր է, որ այդ կերպ նա փորձում է ակնարկել, որ պատրաստվում է վիզա ստանալ երկիր այցելելու համար։

Համապատասխան գրառումը կարելի է տեսնել Մակգրեգորի թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի՝ նախկին ժամանակավոր չեմպիոն Դասթին Պորյեի նկատմամբ տարած հաղթանակից հետո Աբու Դաբիի շոուի ժամանակ Քոնորը անմիջապես պահանջել էր կրկին հանդիպում կազմակերպել Խաբիբի հետ, ընդ որում իռլանդացին մենամարտ էր պահանջել Մոսկվայում:
Վերջերս տված հարցազրույցներից մեկում Աբդուլմանափ Նուրմագոմեդովը չի բացառել, որ որդին իսկապես կարող է Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպել իռլանդացի մարտիկի հետ: