Մեմֆիսը այսօր NBA-ի կանոնավոր առաջնության խաղում հաղթեց Հյուսթոնին (151:114) և երաշխավորեց իր մասնակցությունը փլեյ-օֆֆին։
Մեմֆիսը ժամանակից շուտ հաղթեց Հարավարևմտյան դիվիզիոնը: Արևմտյան կոնֆերենցիայում թիմը զբաղեցնում է 2-րդ տեղը։
Արևելքում Միլուոկին, Բոստոնը և Ֆիլադելֆիան արդեն ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիր, իսկ Արևմուտքում՝ Դենվերը:
Այսօրվա խաղում վաստակած 151 միավորը Մեմֆիսի պատմության մեջ երկրորդ ցուցանիշն է: