Սլովենիայի Պլանիցա քաղաքում մեկնարկել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը:
Ընթանում են որակավորման փուլի մրցաշարերը: Ազատ ոճում Հայաստանի ներկայացուցիչներ Սպարտակ Ոսկանյանը (10 կմ) և Աննա Ռաշոյանը (5 կմ) զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և յոթերորդ տեղերը: Նրանք բարձր վարկանիշ ունեցող մեր թիմի առաջատարներ Միքայել Միքայելյանի և Կատյա Գալստյանի հետ հիմնական փուլում կպայքարեն աշխարհի առաջնությունում խաղարկվող մեդալների համար:
Սպարտակ Ոսկանյանը և վերը նշած մարզուհիները այսօր՝ փետրվարի 23-ին, կմրցեն արագավազքի որակավորման փուլում: Լավագույն 30 դահուկորդները իրավունք կստանան հանդես գալ եզրափակիչում: