Իտալական Ա Սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ուդինեզեին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 3-1 հաշվով հաղթանակով։ Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Նախ հանդիպման հաշիվը բացեց Լուկակուն՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը, իսկ հետո հյուրերի կազմում աչքի ընկավ Լովրիչը։
Միլանյան թիմի երկրորդ գոլը հանդիպման 73-րդ րոպեին խփել է Հենրիխ Մխիթարյանը։ Խաղավարտին մոտ տանտերերի առավելությունն էլ ավելի մեծ դարձրեց Լաուտարոն՝ 3-1։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 47 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ուդինեզեն» 30 միավորով՝ 9-րդը։
🎥 Հենրիխ Մխիթարյանի գոլը
























































