Լա լիգայի 21-րդ տուրում «Ռեալը» 4։0 հաշվով հաղթեց «Էլչեին»։ Հանդիպման 8-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկո Ասենսիոն։
Մինչև ընդմիջում դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման՝ 2 անգամ հստակ իրացնելով 11 մետրանոցները։
80-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուկա Մոդրիչը։
«Ռեալը» 48 միավորով 2-րդ տեղում է և 8 միավորով է զիջում առաջատար «Բարսելոնային»։
























































