4.08.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ման Սիթիի պատմության երկրորդ ամենաթանկարժեք խաղացողը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

    🎥 ՉԼ․ Արթուր Սերոբյանը տուգանայինից կատարած ուղիղ հարվածով հավասարեցնում է Ցելյեի դեմ խաղի հաշիվը

    🎥 Նոայի նախկին հարձակվողը շքեղ անցումից հետո գոլային փոխանցում է կատարել Բավարիայի դեմ խաղում

    ՉԼ․ Արարատ-Արմենիայի մեկնարկային կազմը Ցելյեի հետ խաղում

    Ռոդրին վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ․ AS

    The Independent-ը հրապարակել է Ոսկե գնդակի ֆավորիտների ցուցակը

    Վինիսիուսի գործակալության նախագահի գրառումը թեժացրել է ասեկոսեները

    Մեզ սպասվում է լավ ու որակյալ մրցակից․ Ցելյեի հարձակվող

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Պապիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

        🎥 Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին․ Ջանես Նազարյան

        Մեզ շատ ջերմ են ընդունել. ի՞նչ է ասել հայ չեմպիոն Ջանես Նազարյանը ադրբեջանական լրատվամիջոցին

        71kg GR - Janes Nazaryan (ARM)

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Գևորգ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը եզրափակիչում է, Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը ջախջախիչ հաղթանակներով դուրս եկավ կիսաեզրափակիչ. այլ արդյունքներ

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ման Սիթիի պատմության երկրորդ ամենաթանկարժեք խաղացողը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

            🎥 ՉԼ․ Արթուր Սերոբյանը տուգանայինից կատարած ուղիղ հարվածով հավասարեցնում է Ցելյեի դեմ խաղի հաշիվը

            🎥 Նոայի նախկին հարձակվողը շքեղ անցումից հետո գոլային փոխանցում է կատարել Բավարիայի դեմ խաղում

            ՉԼ․ Արարատ-Արմենիայի մեկնարկային կազմը Ցելյեի հետ խաղում

            Ռոդրին վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ․ AS

            The Independent-ը հրապարակել է Ոսկե գնդակի ֆավորիտների ցուցակը

            Վինիսիուսի գործակալության նախագահի գրառումը թեժացրել է ասեկոսեները

            Մեզ սպասվում է լավ ու որակյալ մրցակից․ Ցելյեի հարձակվող

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Պապիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

                🎥 Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին․ Ջանես Նազարյան

                Մեզ շատ ջերմ են ընդունել. ի՞նչ է ասել հայ չեմպիոն Ջանես Նազարյանը ադրբեջանական լրատվամիջոցին

                71kg GR - Janes Nazaryan (ARM)

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Գևորգ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը եզրափակիչում է, Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը ջախջախիչ հաղթանակներով դուրս եկավ կիսաեզրափակիչ. այլ արդյունքներ

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ֆուտբոլային տոն՝ նորաձևության մայրաքաղաքներում․ Վալենտինյան ՉԼ-ն՝ ArmSport-ի դիտակետում

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ
                  14.02.23 / 11:11
                  0

                  Մինչ ամբողջ աշխարհն այս օրերին նշում է սիրահարների միջազգային՝ Սուրբ Վալենտինի տոնը, ֆուտբոլային աշխարհում մեկնարկում է իր տոնը․ Չեմպիոնների լիգան վերադառնում է։

                  Մեկնարկում է ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը։ Այս և հաջորդ շաբաթ կկայանան 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները։ Փետրվարի 14-ին և 15-ին մենք ականատես կլինենք երկուական դիմակայության, որոնց էլ այս նյութում կանդրադառնանք։

                  ⏳ Հանդիպումների ժամանակացույցը

                  13.02 ⏳ 00.00. «Միլան»- «Տոտենհեմ»
                  13.02 ⏳ 00.00. ՊՍԺ- «Բավարիա»
                  14.02 ⏳ 00.00. «Բրյուգե»- «Բենֆիկա»
                  14.02 ⏳ 00.00. «Բորուսիա»- «Չելսի»

                  Գոնսալո Ռամուշ․ Բենֆիկա

                  🏆 Արծիվները կշարունակե՞ն ճախրել ՉԼ-ի երկնակամարում

                  Այսօր մեր նյութը կսկսենք չորեքշաբթի կայանալիք հանդիպումներից, իսկ ամենահետաքրքիրը կթողնենք վերջում։ Հատկանշական է, որ «Բրյուգե»-«Բենֆիկա» զույգը միակն է փլեյ-օֆֆում, որի ներկայացուցիչները թոփ-5 լիգաներից չեն։ «Բրյուգեն» դարձավ ՉԼ-ի խմբային փուլի ամենամեծ անակնկալի հեղինակը։ Բելգիական համեստ ակումբը կարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ մի խմբից, որում ընդգրկված էին «Պորտուն», «Բայերն» ու «Ատլետիկոն»։ Սակայն, զուգահեռաբար առաջնությունում թիմի գործերն այդքան էլ լավ չէին ընթանում և ակումբը ստիպված եղավ հեռացնել գլխավոր մարզչին։ Բացի այդ, չնայած խմբային փուլի հիանալի արդյունքներին, զուտ խաղային առումով «Բրյուգեն» չէր փայլում, այնպես չէր, որ թիմը խաղային առավելություն ուներ խաղադաշտում մրցակիցների նկատմամբ։ Այժմ թիմը 4-րդն է Բելգիայի առաջնությունում՝ բավականին հետ մնալով լավագույն եռյակից։ Այսինքն, հաջորդ մրցաշրջանում այս թիմին դժվար թե տեսնենք ՉԼ-ում։

                  «Բենֆիկան» ևս շատ հաջող հանդես եկավ խմբային փուլում։ Թիմն առաջին տեղը զբաղեցրեց ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» հետ խմբում՝ վերջիններիս ուղարկելով Եվրոպա լիգա։ Բայց, ի տարբերություն «Բրյուգեի», «արծիվների» մոտ ամեն ինչ հիանալի է նաև ներքին առաջնությունում։ Թիմը վստահաբար գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ցուցադրելով կայուն ու արդյունավետ ֆուտբոլ։ Այս զույգում  ֆավորիտը, կարծում եմ, ակնհայտ է։ Ամենայն հարգանքներս «Բրյուգեի» երկրպագուներին, բայց այս թիմը գրեթե ոչ մի հնարավորություն չունի հենց այս «Բենֆիկայի» արգելքը հաղթահարելու։ Թե՞ բելգիացները կփորձեն ևս մեկ անակնկալ մատուցել․․․ կտեսնենք արդեն այս չորեքշաբթի։

                  Ջուդ Բելինգհեմ․ Բորուսիա


                  🏆 Մեղուները կխայթե՞ն առյուծներին

                  Եվս մեկ դիմակայություն, որտեղ հանդիպում են տարբեր մարզավիճակում-իրավիճակում գտնվող մրցակիցներ։ «Բորուսիան» այժմ ֆանտաստիկ մարզավիճակում է, իսկ «Չելսին»․․․ է՜հհհ, դուք էլ ամեն ինչ լավ գիտեք։ Բայց խոսքը միայն արդյունքների մասին չէ, այլ հենց զուտ խաղի։ «Մեղուները» հիանալի են այս պահին, ամբողջ թիմն է հիանալի, ոչ թե առանձին ֆուտբոլիստներ, Տերզիչը շատ լավ աշխատանք է կատարել հենց թիմային խաղի տեսանկյունից, բացի այդ, կարծես թե հանդերձարանում էլ է ամեն ինչ կարգին, թիմը էմոցիոնալ առումով էլ այժմ վերելք է ապրում։

                  Սակայն, եկեք ժամանակից շուտ «Չելսիին» տուն չուղարկենք։ Մի շարք ֆուտբոլիստներ վերադարձել են լազարեթից, այդ թվում Ռիս Ջեյմսը, և այժմ Գրեհեմն ունի ավելի լայն հնարավորություններ խաղային սխեմայի տեսանկյունից։ Թիմային խաղն այս «Չելսիի» ուժեղ կողմը չէ, և դա տրամաբանական է՝ հաշվի առնելով այդքան շատ նորեկների առկայությունը․ հիմնական կազմի մոտ կեսը նորեկներ են և կա խաղակցվածության պակաս։ Բայց մյուս կողմից, այդ նույն նորեկները կարող են փոխել խաղի ընթացքն իրենց բարձր խաղամակարդակի շնորհիվ։ Մեկ-երկու հնարավորությունը, արդյունավետ գործողությունը կարող է շատ մեծ դեր խաղալ այս դիմակայությունում։

                  Եթե ամփոփենք, ապա այս զույգում, ի տարբերություն նախորդ դուետի, չկա բացահայտ ֆավորիտ։ Մի փոքր այս պահի դրությամբ առավելությունը կտամ «մեղուներին»․․․ Բայց արդեն քանի անգամ մենք ականատես ենք եղել, որ «Չելսին», անհաջող մրցաշրջան անցկացնելով ԱՊԼ-ում, հաղթում է ՉԼ-ն։ Միգուցե այս անգամ, գոնե այս դիմակայությունում, Փոթերը վերջապես ինչ-որ բան կկախարդի՞․․․

                  «Փլեյ-օֆֆում ամեն ինչ կարող է պատահել։ Կա երկու հանդիպում: Մենք կարող ենք հաղթել Դորտմունդի «Բորուսիային», բայց նրանք ևս ուժեղ թիմ են, որոնք կարող են հասնել ամեն ինչի։ Ակնհայտ է, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում բարձրակարգ մրցակցի հետ: Բայց մեր թիմում կան լավ խաղացողներ, ովքեր հաղթել են Չեմպիոնների լիգայում։ Նրանք դուրս են գալու արդյունքի համար պայքարելու ցանկությամբ, դա որ հաստատ է»,- ահա այսպիսի կարծիք ունի Փոթերն այս դիմակայության վերաբերյալ։

                  Ստեֆանո Պիոլի և Անտոնիո Կոնտե


                  🏆 Իտալացի մարզիչների դիմակայությունը

                  Երեքշաբթի նորաձևության երկու մայրաքաղաքներում՝ Միլանում ու Փարիզում, կկայանա երկու շատ հետաքրքրիր ֆուտբոլային դիմակայություն։ Միլանում տեղի համանուն թիմը կհյուրընկալի «Տոտենհեմին»։

                  «Միլանը» դժվար ժամանակներ է ապրում։ Չնայած վերջին խաղում «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակին՝ միլանյան թիմը Պիոլիի գլխավորությամբ վատագույն շրջանն է անցկացնում արդյունքների տեսանկյունից։ Թիմը նաև ունի կադրային խնդիրներ։ Վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Տոմորին և Բենասերը՝ երկու կարևորագույն ֆուտբոլիստներ Պիոլիի համար։ Բացի այս, չմոռանանք, որ հիմնական դարպասապահ Մենյանը ևս շարունակում է անհասանելի լինել Պիոլիի համար․ նա դեռ ապաքինվում է վնասվածքից։

                  «Տոտենհեմը», ի տարբերություն միլանցիների, համեմատաբար ավելի լավ մարզավիճակում է։ Համենայն դեպս վերջին խաղերում այդ տպավորությունն է։ Միգուցե, զուտ խաղային առումով, թիմը դեռ հեռու է իդեալական մարզավիճակից, բայց Կոնտեն վերջերս կարողանում է առավելագույն արդյունքների հասնել այս թիմի հետ։ Կոնտեի ևս մեկ առավելությունը մրցակցի մարտավարությունն է՝ բարձր պրեսինգը, բարձր պաշտպանությունը․․․ Պատկերացնո՞ւմ եք ինչ կանեն Սոնը, Քեյնը, Կուլուշևսկին հակագրոհների դեպքում․․․ Չեմ բացառում, որ այս խաղում մենք կտեսնենք երկու կամ ավելի գոլ հենց լոնդոնցիների հակագրոհների արդյունքում։ Բայց Կոնտեն ևս ունի կադրային խնդիրներ․ երեկ հայտնի դարձավ, որ վնասվածքի պատճառով մրցաշրջանի մնացած հատվածը բաց կթողնի կիսապաշտպան Բենտանկուրը։ Իսկ մինչ այդ վնասվածք էր ստացել նաև թիմի ավագ և հիմնական դարպասապահ Հուգո Լյորիսը։ Ստացվում է, որ միլանցիներն ու լոնդոնցիները խաղալու են առանց իրենց հիմնական դարպասապահների։

                  Այս խաղում գլխավոր ինտրիգը կլինի իտալացի մասնագետների ընտրած մարտավարությունը․ կանխատեսել այս զույգում բացահայտ ֆավորիտին շատ դժվար է։ Բայց, անկախ ամեն ինչից, այս դիմակայությունում երկու հանդիպումների հանրագումարով, մի փոքր առավելություն կտամ Կոնտեի թիմին։ Իսկ կոնկրետ առաջին խաղում, հնարավորությունները կգնահատեմ հավասար՝ հաշվի առնելով, որ միլանցիները խաղում են սեփական հարկի տակ։ Այսպես ասած՝ տան պատերն էլ են լրացուցիչ օգնություն։

                  Կիլիան Մբապե․ ՊՍԺ


                  🏆 Սուպերդիմակայություն Փարիզում

                  Եվս մեկ հանդիպում, որում ֆավորիտին ընտրելը շատ դժվար է։ ՉԼ-ի 2019/20 մրցաշրջանի եզրափակչի կրկնությունը։

                  ՊՍԺ-ն շարունակում է մնալ աստղաբույլ, որը սակայն, ինչպես «Չելսին», աչքի չի ընկնում վառ արտահայտված թիմային խաղով։ Այս թիմի դեմ գործադրելով բարձր պրեսինգ՝ կարելի է հաջողության հասնել, ինչը վերջերս գավաթային խաղում ցույց տվեց «Մարսելը», ինչպես նաև «Բենֆիկան»՝ դեռ խմբային փուլում։ Իսկ «Բավարիան» հենց այդպիսի մրցակից է, որը խաղում է թիմային, բարձր պրեսինգով։ Ու Նագելսմանի թիմը վերը նշված երկու թիմերի համեմատ դեռ ավելի կատարելագործված է այս առումով։

                  Ավելի վաղ Գալտյեն հայտնել էր, որ թիմի մի շարք առաջատարներ, այդ թվում Մբապեն, հնարավոր է բաց թողնեն այս հանդիպումը։ Բայց այսօր մի շարք միջազգային ԶԼՄ-ներ հայտնել են, որ Մբապեն, Մեսսին ու Վերատին պատրաստ են այս խաղին։ Որքանով է դա համապատասխանում իրականությանը, կիմանանք արդեն հանդիպման մեկնարկից առաջ։  Համենայն դեպս, նշվում է, որ ֆուտբոլիստները ներկա են եղել թիմի վերջին մարզմանը։ Նագելսմանի թիմում ևս կա կորուստ․ Մանեն դեռ շարունակում է ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր ԱԱ-ից առաջ։

                  Այս դեպքում ունենք երկու թիմ, որոնք ունեն իրենց խնդիրները թե խաղային, թե կադրային առումով։ Երկու թիմ՝ տարբեր խաղային փիլիսոփայությամբ։ Մի կողմից գերմանական մեքենան է՝ հստակ արտահայտված թիմային գերագրեսիվ խաղով, մյուս կողմից աստղաբույլ, որի կազմում Մբապեն և Մեսսին կարող են որոշել, որ այսօր իրենց բենեֆիսն է և միայնակ լուծեն թիմի առջև դրված խնդիրները։ Թերևս առաջին խաղում հստակ պատասխան չենք ստանա ֆավորիտի հարցում, և ամեն ինչ կորոշվի Մյունխենում կայանալիք պատասխան խաղում․․․

                   

                   

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ման Սիթիի պատմության երկրորդ ամենաթանկարժեք խաղացողը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

                  04.08.26

                  🎥 ՉԼ․ Արթուր Սերոբյանը տուգանայինից կատարած ուղիղ հարվածով հավասարեցնում է Ցելյեի դեմ խաղի հաշիվը

                  04.08.26

                  🎥 Նոայի նախկին հարձակվողը շքեղ անցումից հետո գոլային փոխանցում է կատարել Բավարիայի դեմ խաղում

                  04.08.26

                  ՉԼ․ Արարատ-Արմենիայի մեկնարկային կազմը Ցելյեի հետ խաղում

                  04.08.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Ման Սիթիի պատմության երկրորդ ամենաթանկարժեք խաղացողը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

                  21:15 / 04.08.26

                  🎥 ՉԼ․ Արթուր Սերոբյանը տուգանայինից կատարած ուղիղ հարվածով հավասարեցնում է Ցելյեի դեմ խաղի հաշիվը

                  20:51 / 04.08.26

                  🎥 Նոայի նախկին հարձակվողը շքեղ անցումից հետո գոլային փոխանցում է կատարել Բավարիայի դեմ խաղում

                  20:10 / 04.08.26

                  ՉԼ․ Արարատ-Արմենիայի մեկնարկային կազմը Ցելյեի հետ խաղում

                  19:05 / 04.08.26

                  Ռոդրին վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ․ AS

                  18:20 / 04.08.26

                  Արման Ծառուկյանն ընտրել է MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկներին

                  17:15 / 04.08.26

                  The Independent-ը հրապարակել է Ոսկե գնդակի ֆավորիտների ցուցակը

                  16:20 / 04.08.26

                  Վինիսիուսի գործակալության նախագահի գրառումը թեժացրել է ասեկոսեները

                  15:20 / 04.08.26

                  Մեզ սպասվում է լավ ու որակյալ մրցակից․ Ցելյեի հարձակվող

                  14:20 / 04.08.26

                  ՉԼ. Ցելյեի գլխավոր մարզիչը զգուշացնում է՝ Հայաստան են ժամանել միայն հաղթանակի հետևից

                  13:20 / 04.08.26

                  Մեսսիից հետո լավագույն լեգեոներն ընդմիջում է վերցնում. Տեր Շտեգենը կարիերան կշարունակի Նիդերլանդներում

                  12:00 / 04.08.26

                  Ռեալի և Վինիսիուսի միջև բանակցությունները մտել են փակուղի․ ինչ է հայտնի

                  11:17 / 04.08.26

                  Ֆերան Տորեսը հեռանո՞ւմ է Բարսելոնայից․ իսպանացի հարձակվողի ինտրիգային պատասխանը

                  10:40 / 04.08.26

                  Պաշտոնական․ Ռեալի ֆուտբոլիստը տեղափոխվեց ԱՊԼ

                  00:31 / 04.08.26

                  Կամ Ինֆանտինոն կհեռանա, կամ մենք կբոյկոտենք․ Չեֆերինը վերջնագիր է նախապատրաստում ՖԻՖԱ-ին

                  00:20 / 04.08.26

                  Վինիսիուսի պայմանագրի գաղտնիքները բացահայտված են. ի՞նչ է պահանջում բրազիլացին Ռեալից

                  23:52 / 03.08.26

                  📷 Հանրապետականը՝ Ցելյեի մամուլի ծառայության աչքերով

                  23:24 / 03.08.26

                  Սիլվան՝ Ռեալ տեղափոխության, Մոուրինյուի հետ միավորվելու և Զիդանի ֆենոմենի մասին

                  22:46 / 03.08.26

                  📷 Հելդերի պատմությունը շարունակվում է. պորտուգալացին մնում է Նոայում

                  22:39 / 03.08.26

                  📷 Պաշտոնական․ Պորտուգալացի կիսապաշտպանը համալրեց Արարատ-Արմենիայի կազմը

                  22:25 / 03.08.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  🏆 ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱԱ-2026-ի ՉԵՄՊԻՈՆ

                  02:02 / 20,07,26

                  Կարդալ ավելին

                  Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

                  16:16 / 19,07,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Ավանդույթներ և նորարարություն․ ինչպիսի՞ տեսք կունենան եվրոպական գրանդերը 2026/27թթ․ մրցաշրջանում

                  18:15 / 29.07.26

                  Կարդալ ավելին

                  🎥 59-ամյա Միուրան գոլ է խփել պաշտոնական խաղում

                  21:45 / 26.07.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.