Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրակիչի խաղում «Ռեալը» 3։1 հաշվով առավելության հասավ «Ալ-Ահլիի» նկատմամբ։
Առաջին կեսի վերջնամասում հանդիպման հաշիվը բացեց Վինիսիուս Ժունիորը։ 47-րդ րոպեին Ֆեդերիկո Վալվերդեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
65-րդ րոպեին Ալի Մալուլը կրճատեց հաշվի տարբերությունը։
Հանդիպման վերջնամասում 11 մետրանոցից վրիպեց մադրիդյան ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ 90+2-րդ րոպեին Ռոդրիգոն հաշիվը դարձրեց 3։1։ Մրցավարի կողմից ավելացրած 8-րդ րոպեին էլ հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Սերխիո Արիբասը։
«Ռեալը» եզրափակիչում կխաղա «Ալ-Հիլալի» հետ։ Հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
























































