Իտալական Ա Սերիայի 18-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 5։1 հաշվով ջախջախեց «Յուվենտուսին»։
Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Վիկտոր Օսիմհենը։ 39-րդ րոպեին Օսիմհենը գոլային փոխանցման հեղինակ դարձավ․ գոլով աչքի ընկավ Խվիչա Կվարացխելիան, որը կրկնապատկեց «Նապոլիի» առավելությունը։ Ընդմիջման գնալուց առաջ Անխել Դի Մարիան կրճատեց հաշվի տարբերությունը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց Կվարացխելիայի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո Ամիր Ռահմանին հաշիվը դարձրեց 3։1։ Եվս 10 րոպե անց՝ Կվարացխելիան ևս մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ․ նիգերիացի հարձակվող Օսիմհենը խփեց այս խաղում իր երկրորդ գոլը։
Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Էլիֆ Էլմասը։ Նեապոլցիները հաղթեցին 5։1 հաշվով։
«Նապոլին» 18 խաղից հետո 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 10 միավորով գերազանցում է «Միլանին», որը 17 խաղից հետո հավաքել է 37 միավոր։ Նույնքան միավոր ունեցող «Յուվենտուսը» 3-րդ տեղում է։