Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ։
Տանտերերի կազմում 30-րդ րոպեին հաշիվը բացեց Պյեռ Կալուլուն։
70-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Տոմազո Պոբեգան։ 87-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոջեր Իբանյեսը։ 90+4-րդ րոպեին «Ռոմայի» կազմում հաշիվը հավասարեցրեց Տեմի Աբրահամը։
«Միլանը» 37 միավորով 3-րդ տեղում է։ Նույնքան միավոր ունի «Յուվենտուսը», որը 2-րդն է։ Առաջատարը «Նապոլին» է 44 միավորով։
«Ռոման» 31 միավորով 6-րդ տեղում է։ Նույնքան միավոր ունի «Լացիոն», որը 5-րդն է։