ՈւԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը նոր ժամկետով կվերընտրվի ոչ այլընտրանքային հիմունքներով, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Բացի Չեֆերինից ՈւԵՖԱ-ի ղեկավարի պաշտոնի ընտրություններում այլ թեկնածու չի առաջադրվել։
Ընտրությունները տեղի կունենան ՈւԵՖԱ-ի Կոնգրեսում ապրիլի 5-ին Լիսաբոնում։ Միաժամանակ այնտեղ կանցկացվեն ՖԻՖԱ-ի խորհրդի ընտրություններ։
Չեֆերինը ՈՒԵՖԱ-ն գլխավորում է 2016 թվականից։ Բացի այդ, նա զբաղեցնում է ՖԻՖԱ-ի փոխնախագահի պաշտոնը։























































