Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4։3 հաշվով հաղթեց «Ինտերսիթիին», որը հանդես է գալիս Իսպանիայի՝ ուժեղությամբ 3-րդ լիգայում։
Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Արաուխոն։ 59-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրեց Սոլդեվիլան։ 66-րդ րոպեին կատալոնացիներին առաջ մղեց Դեմբելեն։
74-րդ րոպեին «Ինտերսիթին» նորից հավասարեցրեց հաշիվը։ Իր հաշվին դուբլ գրանցեց Սոլդեվիլան։ 3 րոպե անց Ռաֆինյան հաշիվը դարձրեց 2։3։
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Սոլդեվիլան իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց։ Այդ գոլի շնորհիվ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
104-րդ րոպեին Անսու Ֆաթիի խփած գոլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային»։
























































