«Ալ-Նասրը» տնային «Մրսուլ-Պարկ» մարզադաշտում ներկայացրել է թիմի նորեկ, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
25 հազար հանդիսական տեղավորող լեփ-լեցուն մարզադաշտում երկրպագուները մեծ ոգևորությամբ են ընդունել Ռոնալդուին՝ անընդհատ վանկարկելով նրա անունը:
Ռոնալդուն մինչև 2025 թվականի ամառը նախատեսված պայմանագիր է կնքել «Ալ-Նասրի» հետ:

























































