Աէրոֆլոտ Օփեն շախմատի միջազգային մրցաշարում երեկ տեղի ունեցան 5-րդ տուրի պարտիաները։ Այդ մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Գլխավոր՝ A մրցաշարում մեր մասնակիցներից Մանուել Պետրոսյանը վաստակել է 4 միավոր և կես միավոր է զիջում մրցաշարի միանձնյա առաջատար Ռաուֆ Մամեդովին։ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 3-ական, Շանթ Սարգսյանը՝ 2,5 միավոր
B մրցաշարում Տիգրան Հարությունյանը 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները։ Աննա Սարգսյանը և Հովիկ Հայրապետյանը վաստակել են 4-ական միավոր։