Կիպրոսում կայացած Մ17 տարեկանների բադմինթոնի միջազգային մրցաշարջում Լուսինե Սմբաթյանը գերմանացի Լինուս Էմմերիքի հետ գրավել է 3-րդ տեղը։
Ավելի վաղ աղջիկների մենախաղերում խմբային փուլից դուրս գալով` Սմբաթյանը հաղթանակ էր տոնել Հունաստանի ներկայացուցիչ Ստավրիանի Կոնստանտինա Պավլիդոուի նկատմամբ` 21-15, 21-6:
Քառորդ եզրափակչում Սմբաթյանը պարտվել էր Իսրայելի ներկայացուցիչ Ալինա Բերգելսոնին` 21-11, 21-14: