Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման որոշ ժամանակ անց կարող է վերադառնալ Ֆրանսիա, հայտնում է Footmercato-ն:
Ըստ աղբյուրի՝ 35-ամյա հարձակվողը պատրաստ է վերադառնալ հավաքական, եթե գլխավոր մարզչի պաշտոնը լքի Դիդյե Դեշամը, իսկ նրա տեղը զբաղեցնի Զինեդին Զիդանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն առաջիկա երկու օրվա ընթացքում կապ կհաստատի Դեշամի հետ և կքննարկի նրա ապագան ազգային հավաքականում։ 54-ամյա մասնագետի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ավարտը։
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 19-ին, Կարիմ Բենզեման հայտարարեց Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Ֆուտբոլիստը եղել է ԱԱ-2022-ի հայտացուցակում, սակայն վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշարը։