«Ֆլամենգոյի» և Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի հաղթանակը ԱԱ-2022-ի Ֆրանսիայի հետ եզրափակիչ խաղում։
«Սովորեք նրանցից, ովքեր հորինել են ֆուտբոլը՝ հարավամերիկացիներից»,- գրել է Վիդալը սոցիալական ցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ Կատարում ընթացող Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիային (3:3, 4:2՝ 11 մետրանոցներով):
Արգենտինացիների համար այս գավաթը պատմության մեջ երրորդն էր: Արգենտինայի հավաքականը նախկինում հաղթել է 1978 և 1986 թվականների Աշխարհի առաջնություններում։