Այս սկանդալային Մունդիալը հավերժ կմնա պատմության մեջ․ Ռոբերտ Գասպարյան — Armsport.am
12.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Մենք չունենք ՊՍԺ-ի, Ման․Սիթիի կամ Բավարիայի բյուջեն․ Ինձագի

    Հայտնի է՝ որքան կվաստակի Անչելոտին Բրազիլիայի հավաքականում

    Ես չեմ թաքցնում՝ ինձ առաջարկվել է երկու տարով նոր պայմանագիր․ Շչեսնի

    Իտալական ակումբից արձագանքել են Թիկնիզյանի վերաբերյալ տեղեկությանը

    Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Բելառուսի հասակակիցներին

    Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

    Ռոմանոն նոր տեղեկություն է հայտնել Ֆլիկի ապագայի վերաբերյալ

    Հաստատվել են ՉԼ-ի, ԵԼ-ի և ԿԼ-ի եզրափակիչները սպասարկող մրցավարները

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

      Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

      Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

          Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

          Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Մենք չունենք ՊՍԺ-ի, Ման․Սիթիի կամ Բավարիայի բյուջեն․ Ինձագի

            Հայտնի է՝ որքան կվաստակի Անչելոտին Բրազիլիայի հավաքականում

            Ես չեմ թաքցնում՝ ինձ առաջարկվել է երկու տարով նոր պայմանագիր․ Շչեսնի

            Իտալական ակումբից արձագանքել են Թիկնիզյանի վերաբերյալ տեղեկությանը

            Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Բելառուսի հասակակիցներին

            Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

            Ռոմանոն նոր տեղեկություն է հայտնել Ֆլիկի ապագայի վերաբերյալ

            Հաստատվել են ՉԼ-ի, ԵԼ-ի և ԿԼ-ի եզրափակիչները սպասարկող մրցավարները

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

              Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

              Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

                  Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Այս սկանդալային Մունդիալը հավերժ կմնա պատմության մեջ․ Ռոբերտ Գասպարյան

                  ArmSport-ի դիտակետում, ԱԱ, Թոփ, ՖՈՒՏԲՈԼ
                  22.12.22 / 18:51
                  0

                  Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը կայացավ ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնությունը։ Արգենտինայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն՝ եզրափակիչում հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում առավելության հասնելով Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ։

                  Վերջին անգամ Արգենտինայի հավաքականը 2014 թվականին էր խաղացել Մունդիալի եզրափակիչում և պարտվել Գերմանիայի ընտրանուն (0:1)։

                  Armsport-ը Մունդիալի վերաբերյալ զրուցել է մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանի հետ, որը վերոնշյալ 2014 թվականին մեկնաբանել է Մունդիալի հանդիպումները, 2018 թվականին տեղից լուսաբանել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունը, իսկ Կատար 2022-ից առաջ նորից վերադարձել  մեկնաբանական «ղեկին» կամ այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ խոսափողին։

                  Нет описания фото.

                  — Ռոբերտ, 1 տարի Setanta Sports հեռուստաալիքում ռուսերենով սպորտ մեկնաբանելուց հետո նորից վերադարձաք հայկական տիրույթ՝ մեկնաբանելու ԱԱ 2022-ի հանդիպումները։ Որքանո՞վ են դժվար տրվում այդ լեզվական փոփոխությունները սպորտային մեկնաբանի համար։ 

                  — Իրականում, մրցաշարի մեկնարկից առաջ ունեի մտավախություն, որ կարող եմ բախվել այդ խնդրին։ Խաղերին պատրաստվելու ընթացքում փորձել եմ տնային պայմաններում մի քանի խաղ մեկնաբանել և վերհիշել ոչ միայն ֆուտբոլային տերմինները, այլև գեղեցիկ հայերեն խոսքը։ Եվ հենց առաջին փորձնական խաղից հետո հասկացա, որ այդ խնդրին իրականում չեմ բախվի։

                  — Մինչև բուն խաղային թեմաներին անդրադառնալը ևս մեկ հարց մեկնաբանի աշխատանքի մասին։ Մրցաշարի հենց առաջին խաղից բուռն քննարկումներ եղան ֆուտբոլիստների անուն/ազգանուններն արտասանելու ձևերի հետ կապված։ Ի՞նչ կարծիք ունեք այս թեմայի վերաբերյալ` հաշվի առնելով, որ նույն իրավիճակն է եղել նաև ռուսական տիրույթում։ Այս հարցը միշտ ակտուալ է։ 

                  — Ռուսական և հայկական տիրույթներում այս հարցի քննարկումները եղել են տարբեր հարթություններում։ Ռուսական հասարակության համար էական նշանակություն չունի օրինակ՝ Գերմանիայի հավաքականի 10 համարը Սանեն է, թե Զանեն։ Կարևորը՝ ճիշտ մեկնաբանել տվյալ ֆուտբոլիստի մասնակցությամբ դրվագը և հեռուստադիտողի համար առավելագույն ճշգրտությամբ վերծանել այն։ Իսկ հայկական տիրույթում երկրպագուները ոչ թե ֆուտբոլ են նայում, այլ ֆուտբոլ են լսում։ Ավելի ճիշտ՝ սպասում են, որ մեկնաբանը իրենց ականջին ոչ սովոր ազգանուն արտասանի, որպեսզի դա նրանց առիթ տա գրառում անել համացանցում և տվյալ մեկնաբանին դասել անգրագետների շարքին։ Մինչդեռ մրցաշարից առաջ մեր թիմը ստացել է տեսանյութ, որտեղ անձամբ ֆուտբոլիստները ներկայացնում են իրենց ազգանվան արտասանության ճիշտ տարբերակը։ Այս հարցի վերաբերյալ միշտ բերում եմ հետևյալ օրինակը. Ֆրանսիացի Դիմիտրի Պայետը, այո, Պայետը, տարիներ առաջ անձամբ հայտարարել էր, որ իր ազգանունը պետք է արտասանել հենց այդպես, այլ ոչ թե Պայե։ Թեպետ, ըստ ֆրանսերեն լեզվի կանոնի Payet-ը կարդացվում է Պայե։ Պետք է հասկանալ մի կարևոր հանգամանք ֆուտբոլիստի ազգանվան ճիշտ և/կամ սխալ արտասանությունը չի դարձնում մեկնաբանին ավելի գրագետ կամ ավելի անգրագետ։ Պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն անուններին, այլ դաշտում կատարվող իրադարձություններին։

                  — Անդրադառնանք աշխարհի առաջնությանը։ Ի՞նչ տպավորություններ ունեք։ 

                  — Ռուսաստանում կայացած ԱԱ-ից հետո հույս ունեի, որ կատարցիները պատվով դուրս կգան ստեղծված բարդ իրավիճակից, քանի որ մրցաշարից առաջ շատ էր խոսվում, որ ասիական այդ երկիրը պատրաստ չէ ընդունել նման մեգամասշտաբ սպորտային իրադարձություն՝ այն էլ ֆուտբոլային մրցաշրջանի ընթացքում։ Եվ, ի պատիվ նրանց, պետք է նշեմ, որ առաջին օրվանից՝ կազմակերպչական տեսանկյունից, ես չտեսա գեթ մեկ լուրջ խնդիր, որի համար արժե քննադատել Մունդիալը կազմակերպած կառույցներին։ Իհարկե, տարիների ընթացքում Կատարում տեղի ունեցած այլ երևույթները՝ էժան աշխատուժի կիրառումը, մահվան ելքով դժբախտ պատահարները, իրապաշտպան ընկերությունների ուշադրության կենտրոնում էին։ Նույնիսկ մինչև հիմա, երբ Մունդիալն ավարտվել է, սկանդալային քննարկումները չեն դադարում։ Միայն այն, որ կասկածելի հանգամանքներում մահացել է Մունդիալը տեղում լուսաբանող երկու լրագրող, խոսում է այն մասին, որ Կատար 2022-ի սկանդալային լինելը դեռ շատ է քննարկվելու։

                  — Ֆուտբոլային առումով, ինչո՞վ տարբերվեց այս մրցաշարը նախորդներից։ Ի՞նչ կառանձնացնեք։ 

                  — Ինչպես և ես Մունդիալի մեկնարկում կանխատեսել էի, խաղերը հիմնականում ստացվել են սակավագոլ։ Թեպետ գոլերի ընդհանուր քանակով պատկերը կարող է այլ թվալ, բայց 64 խաղից 8-ի հիմնական ժամանակում գոլեր չեն գրանցվել, ինչը խոսում է հավաքականների ընտրած խիստ զգուշավոր և չափից դուրս պաշտպանողական տակտիկայի մասին։ Իմ կարծիքով՝ ֆուտբոլը միայն տիտղոսներ և գավաթներ չէ։ Այն խաղ է երկրպագուների համար։ Լավագույնն է այն թիմը, որը ոչ միայն տիտղոս է նվաճում, այլև ցուցադրում է գրավիչ և ակնահաճո ֆուտբոլ։ Օրինակ, Խորվաթիան այս Մունդիալին նման ֆուտբոլ չէր ցուցադրում, ի տարբերություն կարգով ավելի ցածր Մարոկկոյի, սակայն երկու թիմերն էլ հասան կիսաեզրափակիչ։ Սա ֆուտբոլի և հակաֆուտբոլի ցայտուն օրինակ է։

                  FIFA World Cup 2022: Argentina beat France 4-2 on penalties to lift trophy - The Hindu BusinessLine

                  — Իհարկե, առանց պրովոկացիոն հարցի անհնար է։ Արժանի՞ էր Արգենտինայի հավաքականը չեմպիոն դառնալուն։ 

                  — Միանշանակ Արգենտինայի հավաքականն արժանի էր չեմպիոն դառնալուն, սակայն լինեմ անկեղծ․ համեմատելով իմ տեսած նախորդ բոլոր Մունդիալները, Արգենտինայի այս հավաքականը չեմպիոն դարձած թիմերից ամենաթույլն է։ Իհարկե, այս առաջնությունում խաղում էին հավաքականներ, որոնք իրենց կազմի ընտրությամբ, անկասկած, գերազանցում էին Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմին։ Բայց, հերթական անգամ համոզվում ենք՝ միշտ չէ, որ մրցաշարում հաղթում է ամենաուժեղ թիմը։ Որոշ դրվագներում բախտը ժպտաց Արգենտինայի հավաքականին։ Որոշ դրվագներում մրցավարների «մատն» էր խառը։ Այս ամենի հանրագումարում գալիս եմ այն եզրակացության, որ ցուցադրած ֆուտբոլով, բոլոր թիմերից ամենաարժանին Արգենտինան էր։ Ընդ որում, հաշվի առեք, որ ես չեմ նշում միայն Մեսսիի անունը, արժանի էր ամբողջ թիմը։

                  — Շատ խոսվեց թե՛ հոլանդացիների, թե՛ ֆրանսիացիների հետ խաղերից առաջ, ընթացքում և հետո ֆուտբոլիստների՝ հիմնականում արգենտինացիների կողմից ծաղրական, հեգնական պահվածքի մասին։ Ի՞նչ կասեք այս թեմայով։ 

                  — Ֆուտբոլը էմոցիոնալ սպորտաձև է։ Տարբեր տարիների ընթացքում նույնիսկ լեգենդար խաղացողները չեն կարողացել զսպել իրենց զգացմունքները և իրենց թույլ են տվել ոչ հարիր պահվածք։ Օրինակ, 2002 թվականին անվանի դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը ընկերական խաղից հետո թքել է Ռոբերտո Կառլոսի երեսին։ Սակայն, Ռոբերտո Կառլոսը դրանից մեծ աղմուկ չի բարձրացրել, աշխարհն էլ Չիլավերտին չի գամել անարգանքի սյանը։ Այո, նա որակազրկվել է մի քանի խաղով ոչ սպորտային պահվածքի համար, բայց դա չի նսեմացնում իր՝ մեծագույն ֆուտբոլիստ լինելու հանգամանքը։ Ուշադրություն դարձրեք, որ դա եղել է ընկերական հանդիպումից հետո։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում են լինում ֆուտբոլիստները ԱԱ կիսաեզրափակիչում, եզրափակիչում, խաղերից առաջ և հետո։ Հետևաբար պնդումը, որ Արգենտինայի հավաքականն այդ պատճառով արժանի չէր աշխարհի չեմպիոն դառնալուն, անընդունելի է։

                  — Ֆրանսիայի հավաքականը Արգենտինայի հետ եզրափակիչ խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում կամային որակներ դրսևորեց ու խաղը տեղափոխեց հետխաղային 11 մետրանոց հարվածաշար։ Գուցե հաղթանակին ավելի արժանի էին հենց ֆրանսիացինե՞րը։ 

                  — Ամենևին, եթե նայենք վիճակագրությանը, մինչև 60-րդ րոպեն Ֆրանսիայի հավաքականը դաշտում գոյություն չուներ։ Մրցակցի դարպասի ուղղությամբ ոչ մի հարված Մբապպեն և թիմակիցները չէին կատարել։ Իրավիճակը փոխվեց, երբ այս Մունդիալում հերթական անգամ արգենտինացիները կորցրին խաղի թելը, ինչպես դա ավելի վաղ եղել էր Ավստրալիայի և Նիդերլանդների հետ մրցավեճերում։ Ըստ իս՝ չի կարող ավելի քան մեկ ժամ ֆուտբոլ չխաղացած թիմն ավելի արժանի լինել չեմպիոնությանը։

                  — Արդյոք այս գավաթը վերջ կդնի՞ Լեո Մեսսիի և երջանկահիշատակ Դիեգո Մարադոնայի միջև համեմատություններին։ Առհասարակ, պետք է ֆուտբոլիստները մեծագույն համարվեն` պարտադիր ունենալով աշխարհի չեմպիոն կոչու՞մ, չէ որ կան խաղացողներ, որոնք չեն նվաճել նույնիսկ Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց մեծ հետք են թողել ֆուտբոլի պատմության մեջ։ 

                  — Իմ կարծիքով՝ Գոնսալո Մոնտիելը և Պաոլո Մալդինին երբեք և ոչ մի պարագայում չեն կարող համեմատության որևէ եզր ունենալ, բայց Մոնտիելը նորընծա աշխարհի չեմպիոն է, իսկ Մալդինին՝ ոչ։ Սակայն մեծագույններին համեմատելու չափորոշիչներից է միջազգային տիտղոսը։ Շատերի պնդմամբ, Լեո Մեսսիին Դիեգո Մարադոնային հասնելու համար պակասում էր միայն աշխարհի չեմպիոնությունը։ Կարծում եմ, որ երբեք էլ ճիշտ չի եղել տարբեր դարաշրջանների ֆուտբոլիստներին համեմատելը, որովհետև երբեք հնարավոր չի լինի ասել՝ Մեսսին է ավելի լավը, թե Մարադոնան։ Ինձ համար երկուսն էլ մեծություն են՝ յուրաքանչյուրն իր ժամանակաշրջանի համար։

                  Nobody deserved this more than you" - Diego Maradona's son sends message to Lionel Messi after FIFA World Cup win

                  — Իսկ ինչպե՞ս կազդի այս գավաթը Մեսսի — Ռոնալդու համեմատության վրա, և արդյո՞ք ժամանակն է, նրանց շարքին դասել արդեն աշխարհի չեմպիոն ու փոխչեմպիոն, եզրափակիչում հեթ-տրիկ գրանցած, մրցաշարի լավագույն ռմբարկու դարձած Կիլիան Մբապպեին։ 

                  — Իմ կարծիքով` աշխարհի գավաթի նվաճումը ոչինչ չի փոխի Մեսսի — Ռոնալդու հակամարտությունում երկրպագուների համար։ Ռոնալդուի ֆանատների բանակը, ինչպես միշտ, պնդելու է, որ իր կուռքը լավագույնն է` նույնիսկ առանց աշխարհի գավաթի, իսկ Մեսսիի աջակիցների համար աշխարհի գավաթը արգենտինացուն ուղարկեց տիեզերք։ Սա զուտ ճաշակի հարց է։ Չեզոք երկրպագուի համար Մեսսին և Ռոնալդուն մի գլուխ բարձր են իրենց ժամանակակից բոլոր ֆուտբոլիստներից։

                  Ես երբեք նրանց չեմ համեմատել, որովհետև անհնար է որոշել երկու լավագույններից որն է լավագույնը։ Անհնար է ասել տանձն է ավելի համեղ, թե խնձորը, ծիրանը, թե դեղձը։ Մեսսին և Ռոնալդուն դեռ շատ-շատ են գերազանցում Մբապպեին։ Ֆրանսիացի երիտասարդը դեռ հսկայական ճանապարհ ունի անցնելու: Մեսսին և Ռոնալդուն դարակազմիկ ֆուտբոլիստներ են և հավերժ կմնան պատմության մեջ։ Մբապպեն դեռ աշխարհի չեմպիոն դառնալուց և ԱԱ եզրափակիչում 3 գոլ խփելուց զատ որևէ լուրջ նվաճման չի հասել։ Նույնիսկ պրոֆեսիոնալ տեսանկյունից, Մբապպեն շատ է հեռու Մեսսիից և Ռոնալդուից։ Բավական է հիշել, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ֆրանսիացի ֆուտբոլիստը մի կողմ դրեց ֆուտբոլային սկզբունքները և ընտրեց շեյխերի բազմամիլիոնանոց առաջարկը՝ մնալ մի թիմում, որն իր առաջնությունում որևէ լուրջ մրցակից չունի։ Երբ Մբապպեն կտեղափոխվի խաղամակարդակով ավելի բարձր առաջնություն, ավելի ուժեղ թիմ և կշարունակի փայլել նույն ոգով, տիտղոսներ բերել իր ակումբին, այդ ժամանակ միայն ես ինձ թույլ կտամ Մբապպեին մոտեցնել Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին։ Փորձը ցույց է տվել, որ ժամանակից շուտ վերոնշյալ երկուսի մտացածին մակարդակին հասած խաղացողները շատ շուտ սպառել են իրենց և որևէ հետք համաշխարհային ֆուտբոլում չեն թողել, բացի մի բուռ հուշից։

                  Passing the torch – how Lionel Messi and Kylian Mbappe dominated the World Cup - Ireland Live

                  — Ընդհանուր առմամբ, ո՞ր հավաքականները հիասթափեցրեցին։ 

                  — Հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ ամենաշատը հիասթափեցրել են Բելգիայի և Դանիայի հավաքականները։

                  — Իսկ Գերմանիան և Իսպանիա՞ն։ 

                  — Գերմանական ֆուտբոլում սպասվում են լուրջ փոփոխություններ։ Հավաքականը նոր փուլ է մտնում, հետևաբար նման ձախողումը սպասելի էր։ 2004 թվականին էլ գերմանացիները դուրս չեկան Եվրոպայի առաջնությունում իրենց խմբից։ Բայց դրան հաջորդած 10 տարիների ընթացքում դուրս են եկել գլխավոր մրցաշարերի նվազագույնը կիսաեզրափակիչ։ Իսկ 2014 թվականին էլ դարձել են աշխարհի չեմպիոն։

                  Իսպանացիները զուտ պարտվեցին հաղթելու ավելի մեծ ցանկություն ունեցող թիմին՝ Մարոկկոյի հավաքականին։ «Ֆուրիա Ռոխայի» ներկայիս կազմը դեռ շատ երիտասարդ է։ Վստահ եմ՝ մեծ հաղթանակներն այս հավաքականի համար դեռ առջևում են։

                  Անդրադառնալով Բելգիայի և Դանիայի ձախողումներին` հստակ բացատրություն չեմ կարողանում գտնել։ Դանիան ընտրական փուլի իր խմբում 10-ը հնարավորից տարավ 9 հաղթանակ՝ ցուցադրելով տիեզերական մակարդակի ֆուտբոլ։ Ազգերի լիգայում էլ խաղը ոչ պակաս գրավիչ էր։ Թե ինչու չստացվեց հաղթահարել ԱԱ 2022-ի խմբային փուլի արգելքը, դժվար է ասել։

                  Բելգիայի պարագայում խանգարեցին ֆուտբոլիստների ներանձնային հարաբերությունները, հանդերձարանում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը և բավականաչափ որակավորում չունեցող մարզիչը, որը այդպես էլ չկարողացավ ուժեղ ֆուտբոլիստներից կազմել ուժեղ թիմ՝ բավարարվելով միայն ԱԱ 2018-ի բրոնզե մեդալներով։

                  Բելգիայի հավաքականի օրինակով կարող ենք համոզվել, որ ուժեղ ֆուտբոլիստների առկայությունը չի երաշխավորում ուժեղ հավաքական ունենալը։

                  — Որո՞նք էին այս ԱԱ-ի բացահայտումները։ 

                  Why Morocco's World Cup success is no fluke | CNN

                  — Այստեղ էլ նորություն չեմ ասի․ Մարոկկոյի՝ կիսաեզրափակիչ հասնելը շատ անսպասելի էր։ Զիեշի և ընկերների մասնակցությամբ առաջին երկու խաղերը մեկնաբանելուց հետո, սակայն, համոզվեցի, որ այս թիմը ի զորու է հասնել մեծ նվաճումների։ Այն ժամանակ կարծում էի, որ քառորդ եզրափակիչ դուրս գալը նրանց համար առավելագույնը կլինի։ Բայց նույնիսկ այստեղ Մարոկկոն գերազանցեց բոլորի, այդ թվում իմ սպասելիքները` դառնալով առաջին աֆրիկյան հավաքականը, որը հասավ Մունդիալի կիսաեզրափակիչ։

                  Ինձ նաև զարմացրեց Խորվաթիայի հավաքականը, որը չնայած ցուցադրած դժգույն և անհրապույր ֆուտբոլին, դարձավ բրոնզե մեդալակիր։

                  — Խոսենք նաև պորտուգալախոսների ելույթներից։ Բրազիլիայի և Պորտուգալիայի հավաքականներին չընդգրկեցիք ո՛չ հաջողակների, ո՛չ էլ անհաջողակների շարքում։ 

                  — Բրազիլացիներին ի սկզբանե համարում էի ԱԱ 2022-ի հաղթողի գլխավոր ֆավորիտ։ Խմբային փուլում ցուցադրած և 1/8 եզրափակիչում ցուցադրած ֆուտբոլը միայն ամրապնդեց իմ այդ կարծիքը։ Ինչպես նշեցի, ֆուտբոլում միշտ չէ, որ հաղթում է ավելի ուժեղ թիմը։ Բոլոր տրամաբանական սցենարներով Բրազիլիան պետք է հաղթեր Խորվաթիային, սակայն այդ օրը Խորվաթիայի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչն այլ պլաններ ուներ․ նա հետ մղեց մրցակցի 12 հարված՝ չհաշված հետխաղային 11 մետրանոցները։ Ֆուտբոլում այդպես եղել է և կլինի։ Դրա դեմ ոչինչ անել չենք կարող։

                  World Cup 2022: FIFA gives Cristiano Ronaldo a hero's ...

                  Պորտուգալացիների պարտությունը համարում եմ օրինաչափ։ Ինչպես և Բելգիայի պարագայում, այստեղ էլ գլխավոր մարզիչը չկարողացավ գլուխ հանել՝ ի՞նչ անել Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Պորտուգալացիների 7 համարը մարզչի որոշմամբ փլեյ-օֆֆի երկու խաղ անընդմեջ մնաց պահեստայինների նստարանին։ Եթե առաջին դեպքում մտահղացումն աշխատեց, ապա երկրորդում ամեն ինչ զարգացավ հակառակ սցենարով։ Պորտուգալիայի հավաքականի ելույթների վրա ազդեց նաև Կրիշտիանու Ռոնալդուի հոգեբանական պատրաստվածությունը և մշտական էգոիզմը։ Երբ հաղթած խաղում որոշեց գողանալ և իր անվան դիմաց գրանցել թիմակցի մաքուր գոլը։ Դա չէր կարող չազդել թիմում տիրող մթնոլորտի վրա։

                  — Եվ վերջում, կխնդրեմ կազմել Ձեր վարկածով այս ԱԱ-ի խորհրդանշական հավաքականը։ 

                  — Խորհրդանշական կազմ ընտրելիս միշտ էլ դժվարացել եմ, բայց այս անգամ կփորձեմ լինել առավել քան օբյեկտիվ։ Սխեման ընտրում եմ 4-3-3-ը։

                  Դարպասապահ — Էմիլիանո Մարտինես — Արգենտինա։

                  Պաշտպաններ — Աշռաֆ Հակիմի (Մարոկկո), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա), Ռոմեն Սայիս (Մարոկկո), Տեո Էռնանդես (Ֆրանսիա)

                  Կիսապաշտպաններ — Սոֆյան Ամրաբատ (Մարոկկո), Էնցո Ֆերնանդես (Արգենտինա), Անտուան Գրիզման (Ֆրանսիա)

                  Հարձակվողներ — Կիլիան Մբապպե (Ֆրանսիա), Լեո Մեսսի (Արգենտինա), Ռիշարլիսոն (Բրազիլիա)

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Մենք չունենք ՊՍԺ-ի, Ման․Սիթիի կամ Բավարիայի բյուջեն․ Ինձագի

                  12.05.25

                  Հայտնի է՝ որքան կվաստակի Անչելոտին Բրազիլիայի հավաքականում

                  12.05.25

                  Ես չեմ թաքցնում՝ ինձ առաջարկվել է երկու տարով նոր պայմանագիր․ Շչեսնի

                  12.05.25

                  Իտալական ակումբից արձագանքել են Թիկնիզյանի վերաբերյալ տեղեկությանը

                  12.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Մենք չունենք ՊՍԺ-ի, Ման․Սիթիի կամ Բավարիայի բյուջեն․ Ինձագի

                  20:44 / 12.05.25

                  Հայտնի է՝ որքան կվաստակի Անչելոտին Բրազիլիայի հավաքականում

                  20:08 / 12.05.25

                  Ես չեմ թաքցնում՝ ինձ առաջարկվել է երկու տարով նոր պայմանագիր․ Շչեսնի

                  19:45 / 12.05.25

                  Իտալական ակումբից արձագանքել են Թիկնիզյանի վերաբերյալ տեղեկությանը

                  19:07 / 12.05.25

                  Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Բելառուսի հասակակիցներին

                  18:43 / 12.05.25

                  Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

                  18:33 / 12.05.25

                  Ռոմանոն նոր տեղեկություն է հայտնել Ֆլիկի ապագայի վերաբերյալ

                  18:18 / 12.05.25

                  Հաստատվել են ՉԼ-ի, ԵԼ-ի և ԿԼ-ի եզրափակիչները սպասարկող մրցավարները

                  18:07 / 12.05.25

                  🎥 Վանը հաղթեց Գանձասարին

                  17:52 / 12.05.25

                  ՈՒԵՖԱ-ում հավանական են համարել՝ խաղից դուրսի որոշման կանոնները կարող են փոխվել

                  17:31 / 12.05.25

                  Հայտնի է, թե որքան կվաստակի Վինիսիուսը Ռեալում նոր պայմանագրով

                  17:15 / 12.05.25

                  Նա կաշխատի ընդհանուր խմբի հետ, եթե ամեն ինչ լավ ընթանա. Ռեալ Սոսյեդադում պատմել են Զախարյանի վիճակի մասին

                  16:52 / 12.05.25

                  Ցավոք, սկուդետոն այլևս մեր ձեռքերում չէ. Ինձագի

                  16:46 / 12.05.25

                  Նա արժանի է այս տարի Ոսկե գնդակը նվաճելուն․ Ժորժե Մենդեշ

                  16:30 / 12.05.25

                  Ոչ Ֆատին․ Բարսելոնայի հարձակվողը որոշել է առաջիկա ամռանը հեռանալ ակումբից

                  16:15 / 12.05.25

                  Հայտնի են Խաբի Ալոնսոյի՝ Ռեալի հետ պայմանագրի մանրամասները

                  15:50 / 12.05.25

                  Հաստատվել է Հայաստանի գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը

                  15:37 / 12.05.25

                  🎥 Յուվենտուսի լեգենդը գալիս է Հայաստան․ հայտնի են մանրամասները

                  15:20 / 12.05.25

                  🎥 ՀՊԼ․ Գանձասար – Վան․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

                  15:00 / 12.05.25

                  Ներկայացվել է ֆրանսիական Լիգա 1-ի խորհրդանշական հավաքականը

                  14:55 / 12.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.