29.07.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 ՉԼ․ Արարատ-Արմենիան դուրս եկավ որակավորման երրորդ փուլ

    Աշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

    Ռեալը որոշում է կայացրել Վինիսիուսի ապագայի վերաբերյալ

    Աղբյուր․ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիաները մտադիր են այս շաբաթ արտակարգ հանդիպում անցկացնել

    Պաշտոնական․ Յուվենտուսի ֆուտբոլիստը տեղափոխվել է Լիգա 1

    Պաշտոնական․ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նոր ակումբ ունի

    ՖԻՖԱ-ն իրավունք չունի այն վաճառել․ ՈՒԵՖԱ-ն արձագանքել է այսօր տարածված տեղեկատվությանը

    The Times. Հնարավոր է ֆուտբոլի ԱԱ-ի բաժնեմասը վաճառվի մասնավոր ներդրողներին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը եզրափակիչում է, Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը ջախջախիչ հաղթանակներով դուրս եկավ կիսաեզրափակիչ. այլ արդյունքներ

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ավետիսյանն ու Մնացականյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

        Մ-17 ԱԱ. Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը կիսաեզրափակչում են. հայ ըմբիշների տպավորիչ մեկնարկը Բաքվում

        Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականները ժամանել են Բաքու. հայտնի են կազմերը

        Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

        Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

        Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 ՉԼ․ Արարատ-Արմենիան դուրս եկավ որակավորման երրորդ փուլ

            Աշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

            Ռեալը որոշում է կայացրել Վինիսիուսի ապագայի վերաբերյալ

            Աղբյուր․ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիաները մտադիր են այս շաբաթ արտակարգ հանդիպում անցկացնել

            Պաշտոնական․ Յուվենտուսի ֆուտբոլիստը տեղափոխվել է Լիգա 1

            Պաշտոնական․ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նոր ակումբ ունի

            ՖԻՖԱ-ն իրավունք չունի այն վաճառել․ ՈՒԵՖԱ-ն արձագանքել է այսօր տարածված տեղեկատվությանը

            The Times. Հնարավոր է ֆուտբոլի ԱԱ-ի բաժնեմասը վաճառվի մասնավոր ներդրողներին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը եզրափակիչում է, Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը ջախջախիչ հաղթանակներով դուրս եկավ կիսաեզրափակիչ. այլ արդյունքներ

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ավետիսյանն ու Մնացականյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

                Մ-17 ԱԱ. Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը կիսաեզրափակչում են. հայ ըմբիշների տպավորիչ մեկնարկը Բաքվում

                Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականները ժամանել են Բաքու. հայտնի են կազմերը

                Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

                Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

                Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  ԱԱ-2022․ Լավագույններն ու գլխավոր բացահայտումները, անակնկալներն ու հիասթափությունները

                  ArmSport-ի դիտակետում, ԱԱ, Թոփ, ՖՈՒՏԲՈԼ
                  20.12.22 / 16:18
                  0

                  Դեկտեմբերի 18, 2022 թվական․․․ Լուսաիլ, Կատար։ Այս քաղաքը, որը զրոյից սկսել են կառուցել 2006 թվականից, ընդունեց ԱԱ-ների պատմության ամենադրամատիկ եզրափակիչներից մեկը։

                  «Լուսաիլ Իկոնիկ» մարզադաշտում ներկա գտնվող ավելի քան 85 հազար հանդիսական սեփական աչքերով վայելեց ֆանտաստիկ հանդիպումը Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքակնների միջև։ Հանդիպում, որը դեռ շատ կհիշվի, և հետագայում շատերը փորձելու են ամեն եզրափակիչ  համեմատել հենց այս դիմակայության հետ։

                  Ականատես եղանք գրեթե ամեն ինչի՝ 6 գոլ, 11 մետրանոցներ, մարզչական մտահղացումներ․․․ և իհարկե՝ Մեսսիի ու Մբապեի հրաշալի բենեֆիսին․․․ Ասես, մեկ խաղում ականատես եղանք ֆուտբոլային հանճարների էստաֆետայի, սերնդափոխությանը՝ վերջին քսանամյակի մեծագույն ֆուտբոլիստներից  նոր սերնդի սուպերհերոսներին։

                  Արգենտինան երրորդ անգամ իր պատմության մեջ դարձավ Աշխարհի չեմպիոն․ ավելի վաղ դա նրանց հաջողվել էր 1978-ին ու 1986-ին։ Այս ցուցանիշով հարավամերիկացիները զիջում են միայն իրենց հարևան Բրազիլիային (5) և եվրոպական երկու հավաքականի՝ Գերմանիային ու Իտալիային (4-ական հաղթանակ)։

                  Պատահական չէ, որ այս ԱԱ-ի լավագույնների մի շարք մրցանակները ստացան հենց Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները։ Մեսսին, ով իր փառահեղ կարիերայի ընթացքում նվաճել է գրեթե բոլոր հնարավոր տիտղոսները, վերջապես իր հավաքածուն համալրեց նաև Աշխարհի գավաթով։ Լեոն նաև ճանաչվեց այս մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։ Նրա թիմակիցներ Էնցո Ֆերնանդեսը և դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ևս առանց մրցանակի չմնացին․ առաջինը ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, իսկ մյուսը՝ լավագույն դարպասապահ։

                  Ֆրանսիայի հավաքականն էլ իր հերոսն ուներ՝ ի դեմս Կիլիան Մբապեի։ Երիտասարդ հարձակվողը նախ դարձավ ռեկորդակիր՝ ԱԱ-ների եզրափակիչներում գոլերի քանակով (3-ը այս մրցաշարում, մեկը՝ նախորդ), ինչպես նաև պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստն է, որը հեթ-տրիկ է գրանցում ԱԱ-ի եզրափակչում։ Բայց, ի վերջո, Կիլիանի գլխավոր ձեռքբերումը, դա առաջնության լավագույն ռմբարկու դառնալն է․ նա այս մրցաշարում մրցակիցների դարպասապահներին կարողացավ տխրեցնել 8 անգամ։ Ռմբարկուների մրցավազքում երկրորդը հենց Մեսսին էր, որի ակտիվում այս մրցաշարում 7 գնդակ է։

                  Հանդիպումից հետո տեղի ունեցավ մեդալների և գավաթի մրցանակաբաշխությունը, որոշ ժամանակ ֆուտբոլիստները տոնում էին իրենց հաջողությունը մարզադաշտում՝ հարազատների ու երկրպագուների հետ միասին, իսկ հետո քիչ-քիչ տրիբունաներն սկսվեցին դատարկվել, աղմուկին մարզադաշտում փոխարինեց լռությունը․․․ Ավարտվեց ԱԱ-2022-ը, մարզական աշխարհի գլխավոր տոնը, մրցաշար, որին սպասել էինք ավելի քան 4 տարի․․․

                  Եվ այժմ ժամանակն է ամփոփել ինչ-որ տեղ անսովոր, անակնկալներով ու հիասթափություններով լի այս առաջնությունը․․․

                  Մրցաշարի գլխավոր անակնկալները

                  ԱԱ-2022-ի գլխավոր անակնկալը միանշանակ Մարոկկոյի հավաքականն է։ Վալիդ Ռեգրագիի թիմը դարձավ պատմության մեջ աֆրիկյան (նաև Արաբական աշխարհի ներկայացուցիչ) առաջին հավաքականը, որը հասավ Աշխարհի առաջնությունների կիսաեզրափակիչ։

                  Այս հավաքականը շատերին զարմացրեց մրցաշարում իր կայուն և կարգապահ խաղով, իսկ թիմի որոշ ֆուտբոլիստներն էլ միանգամից հայտնվեցին թոփ ակումբների դիտատկետում՝ Ամրաբատ, Ունաի, Ամալա, Բուֆալ․․․ Իսկ դարպասպահ Բունուն, ընդհանրապես, թիմի հերոսներից մեկն էր ու մրցաշարի լավագույն դարպասապահներից։ Հատկանշական է, որ Ռեգրագին թիմը գլխավորել է ԱԱ-ի մեկնարկից մի քանի ամիս առաջ և այս կարճ ժամանակահատվածում նա գրանցում է այսպիսի հրաշալի արդյունք։

                  Սամուել Էտո’O-ն, որն այժմ Կամերունի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, ԱԱ-ից առաջ բավականին արտառոց կանխատեսում էր արել․

                  Այո, Մարոկկոն դուրս չեկավ եզրափակիչ, բայց Սամուելի անսպասելի կանխատեսումն իսկապես մոտ էր իրականություն դառնալուն․․․ Հետաքրքիր է՝ մյուս ԱԱ-ում ո՞ր հավաքականն այսպիսի սենսացիա կգրանցի։

                  Բայց վերադառնանք ԱԱ-2022, որտեղ բացի Մարոկկոյից ևս մի քանի հավաքական աչքի ընկան անակնկալներով։

                  Իհարկե, առաջին հերթին խոսքը Ճապոնիայի մասին է, որի երկրպագուների թիվն այս ԱԱ-ից հետո հաստատ որ կավելանա։ Սամուրայները կարողացան առաջին տեղով դուրս գալ մի խմբից, որում ընդգրկված էին Իսպանիայի ու Գերմանիայի հավաքականները։ Թիմը մոտ էր նաև 1/4 եզրափակիչ դուրս գալուն, բայց Խորվաթիայի հետ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում իր խոսքն ասեց եվրոպական թիմի ավելի փորձառու լինելը։

                  Շատերը չէին սպասում տեսնել նաև Ավստրալիայի և Հարավային Կորեայի հավաքականներին փլեյ-օֆֆում, բայց երկու թիմերն էլ, այսպես ասած, իրենց գլխից վերև թռչեցին և արդեն այս փուլում հայտնվելն էլ նրանց համար արդեն մեծ հաջողություն էր։

                  Շատ հաճելի էր դիտել Կանադայի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները, որոնք խաղադաշտում պարզապես ֆուտբոլ էին խաղում, խաղում էին հաճույքով, գեղեցիկ, բոլորովին չվախենալով աստղային մրցակիցներից։ Ճիշտ է, այս թիմը նույնիսկ միավոր չվաստակեց առաջնությունում, բայց թողեց շատ հաճելի տպավորություն։ Թիմի ֆուտբոլիստների մոտ կեսը դեռ բավականին երիտասարդ են և հաջորդ՝ արդեն նրանց համար տնային ԱԱ-ում, կարծում եմ, կտեսնենք Կանադայի էլ ավելի փորձառու ու ուժեղ հավաքական։

                  Իհարկե չենք մոռանում նաև Սաուդյան Արաբիայի մասին։ Այս թիմը ևս շատ լավ տպավորություն թողեց, և նկատելի էր, թե ինչ ֆանտաստիկ աշխատանք է կատարել այս հավաքականում Էրվե Ռենարը։

                  ⚽ Առաջնության բացահայտումները

                  ԱԱ-ն միշտ էլ շատ լավ հարթակ է եղել ֆուտբոլիստների համար՝ իրենց տաղանդն ու որակները դրսևորելու առումով, ինչն էլ շատ հաճախ օգնել է առաջընթաց գրանցել ակումբային հետագա կարիերայում։

                  Այս ԱԱ-ն այդ առումով ևս բացառություն չէր, և մենք ականատես եղանք մի շարք ֆուտբոլիստների վառ ելույթների, որոնցից մի քանիսին ֆուտբոլային լայն լսարանը նույնիսկ ծանոթ էլ չէր։ Միանգամից երկու ֆուտբոլիստի կարող ենք ներառել այս ցուցակում Նիդերլանդների հավաքականից։ Կոդի Գակպոյին շատերը գիտեին, նա պարզապես ֆանտաստիկ արդյունավետություն է ցուցաբերում այս մրցաշրջանում ՊՍՎ-ի կազմում և շարունակեց դա անել արդեն ԱԱ-ում։ Սարերի ետևում չէ նրա՝ թոփ ակումբ տեղափոխությունը։ Իսկ ահա նիդերլանդացիների դարպասապահ Անդրիես Նոպերտին հավանաբար քչերն էին ճանաչում, անկեղծ ասած՝ ես ևս մինչ այս ԱԱ-ն նրա մասին չգիտեի։ 203 սմ հասակ ունեցող դարպասապահը հավաքականում իր նորամուտը նշեց հենց ԱԱ-ում՝ մասնակցելով իր թիմի բոլոր հանդիպումներին։ Կարծում եմ` այս ձմեռ հոլանդական «Հերենվենը» շատ առաջարկներ կստանա նրա տրանսֆերի վերաբերյալ։

                  ԱՄՆ-ի հավաքականից լավ տպավորություն թողեցին կենտրոնական կիսապաշտպաններ Ադամսն («Լիդս») ու Մուսան («Վալենսիա»), և չի բացառվում, որ հունվարին այս երիտասարդները ևս կփոխեն ակումբային գրանցումը։

                  Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստների մասին վերևում արդեն խոսեցինք, նրանց առանձին չենք անդրադառնա։

                  Շատ լավ տպավորություն թողեց նաև Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։ Ժամանակն է, որ նա էլ լքի հայրենի առաջնությունն ու տեղափոխվի թոփ լիգա։ Խորվաթիայի հավաքականի ապագա աստղը կարող է դառնալ Լովրո Մայերը, որը հանդես է գալիս ֆրանսիական «Ռենում»։ Լավ տպավորություն թողեց նաև «Սելթիկի» պաշտպան Յոսիպ Յուրանովիչը։ Այս ֆուտբոլիստներն իրենց լուման ներդրեցին, որպեսզի Խորվաթիայի հավաքականը դառնա ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր։

                  Ճապոնիայի հավաքականի կազմում տպավորեց «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Ռիցու Դոանը, ով դուրս գալով խաղադաշտ ամբողջովին փոխում էր խաղի ընթացքն ու նոր շունչ հաղորդում իր թիմին։ Հարավկորեացիներից կնշեմ Չո Գու Սունգին (այն ֆուտբոլիստը, որը բազմաթիվ ամուսնության առաջարկներ էր ստացել) ու Լի Կանգ Ինին։ Լավ տպավորություն թողեց նաև Պորտուգալիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Գոնսալու Ռամուշը, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ Շվեյցարիայի հետ խաղում։

                  Իսկ ահա աշխարհի չեմպիոնների կազմում իրենց հրաշալի դրսևորեցին Էնցո Ֆերնանդեսն ու Խուլիան Ալվարեսը, որոնք, իմ կարծիքով, Արգենտինայի հավաքականի ապագան են։

                  Այս առաջնությունում իրենց շատ լավ դրսևորեցին նաև անգլիացիներ Ջուդ Բելինգհեմն ու Բուկայո Սական, սակայն նրանց դժվար թե կարելի է բացահայտում անվանել, քանի որ իրենց տաղանդին գրեթե բոլորս էլ շատ լավ ծանոթ ենք։

                  Կարիերայի ռեանիմացիա

                  Կցանկանայի նաև առանձնացնել այն ֆուտբոլիստներին, որոնց բոլորս շատ լավ ծանոթ ենք, բայց վերջին շրջանում նրանք կամ չէին տպավորում իրենց խաղով, կամ անհաջող էին անցկացնում վերջին մրցաշրջանը, բայց հիանալի հանդես եկան այս ԱԱ-ում։

                  Խոսքն առաջին հերթին Անտուան Գրիզմանի մասին է, որն այս մրցաշարում դարձավ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր դիրիժորը։ Նա խաղադաշտում պարզապես ամենուր էր՝ կազմակերպում էր իր թիմի գրոհները, օգնում պաշտպանությունում և այլն․․․ եթե մի կողմ դնենք Մեսսիին ու Մբապեին՝ ապա Գրիզմանին կարելի է համարել այս առաջնության լավագույն ֆուտբոլիստը։

                  Չէի ակնկալում, որ այս տողերը կգրեմ, բայց ԱԱ-2022-ում շատ հուսալի հանդես եկավ Հարի Մագուայրը։ Կան չէ՞ ֆուտբոլիստներ, որոնք ակումբային մակարդակում այլ խաղ են ցուցադրում, իսկ հավաքականում՝ բոլորովին այլ։ Հենց այսպիսի ֆուտբոլիստների շարքին կարելի է դասել նաև Հարիին։ Հուսանք` այս ԱԱ-ից հետո նրա մոտ վերդարձել է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, և նա կշարունակի այս տեմպով հանդես գալ նաև ՄՅՈւ-ում։

                  Եվս մեկ ֆուտբոլիստ, որին կցանկանայի անդրադառնալ, դա Վոյցեխ Շեսնին է։ Լեհաստանի հավաքականի դարպասապահը կարելի է ասել միակ լուսավոր կետն էր իր թիմում։ Որքան ինքնավստահ էր խաղում փորձառու Շեսնին, փորձում ոգևորել իր թիմակիցներին։ Նա իսկապես իր թիմի առաջատարն էր հոգեբանական առումով։

                  ⚽ Բրայթոնի էֆեկտը

                  Անգլիական «Բրայթոնը», ինչպես նախորդ մրցաշրջանում, այս մրցաշրջանում ևս բավականին հաջող է հանդես գալիս ԱՊԼ-ում։ Այժմ արդեն հասկանալի է, թե ինչով են պայմանավորված այս համեստ ակումբի նման հաջողությունները։ Այս ԱԱ-ում անգլիական ակումբն ուներ 6 ներկայացուցիչ։ Էստուպինիանն ու Կաստիլիոն Էկվադորի հավաքականի մեկնարկային կազմի խաղացողներ էին և լավ տպավորություն թողեցին ԱԱ-ում։ Կիսապաշտպան Միտոման Ճապոնիայի հավաքականի «ջոկերներից» մեկն էր Դոանի (ում մասին խոսեցինք վերևում) հետ միասին։ Իսկ ահա Ալեքսիս Մակալիստերը դարձավ աշխարհի չեմպիոն՝ լինելով Արգենտինայի հավաքականի հիմնական կազմի խաղացող։ Նա ևս դարձավ այս առաջնության գլխավոր բացահայտումներից մեկը։ Դարպասապահ Ռոբերտ Սանչեսը Իսպանիայի հավաքականի, իսկ կիսապաշտպան Տրուսարդը՝ Բելգիայի հավաքականի հայտացուցակում էր։ Առաջինը մրցաշարում խաղաժամանակ չստացավ, իսկ բելգիացին մասնակցեց երեք հանդիպման։

                  ⚽ Առաջնության հիասթափությունները

                  Կառանձնացնեմ մի քանի հավաքական, որոնք, իմ կարծիքով, կարող էին բոլորովին այլ արդյունքներ գրանցել այս մրցաշարում: Շատերը նրանցից սպասում էին ավելին, իսկ ոմանց էլ համարում էին առաջնության «սև նժույգներ», «թաքնված ֆավորիտներ»։

                  Բելգիայի և Դանիայի հավաքականներն իմ կարծիքով այս ԱԱ-ի գլխավոր հիսաթափություններն էին։ Բելգիայի դեպքում, կարծում եմ, խնդիրները շատ էին՝ կոնֆլիկտներ հանդերձարանում, մարզչական նոր մտահղացումների պակաս, որոշ ֆուտբոլիստների վատ մարզավիճակ․․․ Խնդիրներն իրոք շատ էին։ Դե Բրույնեն հարցազրույցներից մեկում ասել էր, որ հավաքականի խնդիրները կապված են տարիքի հետ, որ իրենց թիմը «շատ ծեր է այս մրցաշարում խաղալու համար»։ Բա խորվաթներն ի՞նչ ասեն այս դեպքում, որոնց առաջատար Մոդրիչը 37 տարեկան է և մյուս վետերանների հետ իր թիմին պարգևեց բրոնզե մեդալներ։ Միակ լուսավոր կետը Բելգիայի հավաքականում Կուրտուան էր, ում շնորհիվ թիմը կարողացավ գոնե միավորներ վաստակել այս ԱԱ-ում։

                  Դանիայի դեպքում ամեն ինչ հարցական է․․․ Միթե՞ սա այն թիմն էր, որը փայլում էր նախորդ Եվրոյում, որը պարզապես ֆանտաստիկ էր ԱԱ-ի որակավորման փուլում․․․ Այն տպավորությունն էր, որ դանիացիներին ամեն անգամ ինչ-որ նոր մոտիվացիա է անհրաժեշտ խաղադաշտ դուրս գալուց առաջ, իսկ այս դեպքում, նրանք այդ մոտիվացիան «մոռացել էին տանը»։ Նկատելի է, որ թե Բելգիայի, թե Դանիայի հավաքականներում մեծ աշխատանք է ակնկալվում սերնդափոխության տեսանկյունից, և առաջին հերթին դա վերաբերվում է հենց Բելգիային։

                  Սպասելիքները շատ էին նաև Ուրուգվայի և Սերբիայի հավաքականներից, որոնց շատերը համարում էին անակնկալ մատուցելու համար առաջին թեկնածուներ։ Անակնկալ մատուցեցին, բայց հակառակ իմաստով։ Լիովին հիասթափեցրեց Կատարի հավաքականը․ այո, նրանցից ոչ ոք չէր սպասում ինչ-որ անհավանական հաջողություններ, բայց որ այս թիմը կզիջի խմբային փուլում իր մրցակիցներին բացարձակապես բոլոր առումներով․․․ Այն տպավորությունն է, որ տասնամյակներ շարունակվող աշխատանքի տված արդյունքները Կատարի հավաքականում (ակադեմիայից, երիտասարդական հավաքականներից սկսած) իր պիկին հասել էր 2019 թվականին, երբ կատարցիները դարձան Ասիայի չեմպիոն, իսկ 2022-ին այդ պիկն արդեն անցյալում էր։

                  Կարիելի է այս ցուցակում ներառել նաև Գերմանիայի և Իսպանիայի հավաքականներին։ Շատերը սպասում էին, որ Գերմանիան իսպանացիների հետ միասին դուրս կգա խմբից, բայց, ինչպես վերևում արդեն նշեցինք, ճապոնացիները խառնեցին բոլորի խաղաքարտերն իրենց խմբում։ Իսպանացիները, ճիշտ է, դուրս եկան խմբից, բայց կանգ առան 1/8 եզրափակչում։ Ինչպես ասում էր Կապելոն՝ «Տիկի-տակայի դարաշրջանն ավարտվել է»։

                  Շատերը կասեն, որ Պորտուգալիայի դուրս մնալը 1/4 եզրափակչից և Ռոնալդուի հետ կապված իրավիճակը ևս հիասթափությունների շարքից են․․․ Միգուցե, չեմ բացառում․․․  Միայն կասեմ՝ սա առաջին հերթին հիասթափություն էր հենց Ռոնալդուի համար, որի համար այս ԱԱ-ն թերևս վերջին հնարավորությունն էր չեմպիոն դառնալու․․․

                  ⚽ Առաջնության ամենահիշարժան պահերն ու դրվագները

                  Սաուդյան Արաբիայի հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ Արգենտինայի հետ խաղում։ Ի դեպ սա աշխարհի չեմպիոնների միակ պարտությունն էր այս մրցաշարում։

                  Սաուդյան Արաբիայի հավաքականը տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչ է խոսել թիմի գլխավոր մարզիչ Էրվե Ռենարն իր խաղացողների հետ` ԱԱ-2022-ի Արգենտինայի դեմ խաղի ընդմիջմանը (2:1): Սաուդցիներն առաջին խաղակեսից հետո պարտվում էին 0:1 հաշվով, իսկ երկրորդ խաղակեսում 5 րոպեում երկու գոլ խփեցին։

                  «Մեսսին ստանում է գնդակը կիսապաշտպանությունում, իսկ դուք կանգնում ու նայում եք։ Այդպես լավ չի, հեռախոսները վերցրեք և նկարվեք նրա հետ»,- հանդերձարանում ասել է Ռենարը։ Տպավորիչ էր նաև արաբ թարգմանչի աշխատանքը՝ որը ևս շատ էմոցիոնալ փոխանցում էր խաղացողներին մարզչի խոսքերը։

                  ✅ Իսկ ահա Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ մյուս խաղում Լեհաստանի հավաքականի առաջատար Լևանդովսկին վերջապես խփում է իր առաջին գոլն Աշխարհի առաջնություններում․․․ և չի կարողանում զսպել արցունքները․․․

                  ✅ Աշխարհի առաջնության կարևոր իրադարձություններից մեկը, հատկապես երբ խոսքը արաբական երկրում անցկացվող մրցաշարի մասին է, կին մրցավարների նշանակումն է առաջնության խաղերին։ Մինչ այս նման խոշոր մրցաշարերի հանդիպումները սպասարկում էին միայն տղամարդիկ։

                  Ստեֆանի Ֆրապարտին սպասարկեց ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Կոստա Ռիկայի և Գերմանիայի հավաքականների հանդիպումը։

                  ✅ Ճապոնիայի հավաքականի երկրպագուները բոլոր հանդիպումների ավարտից հետո մնացել են մարզադաշտում։ Երկրպագուները մաքրել են նույնիսկ Կոստա Ռիկայի հավաքականի երկրպագուների տրիբունաները: Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստներն էլ իրենց հերթին խաղից հետո մաքրել են հանդերձարանը և, ավանդույթի համաձայն, որպես հուշանվեր թողել օրիգամիներ։

                  ✅ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտություն կրեց Մարոկկոյից։ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, ով խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսում, խաղից հետո արտասվել է։ 37-ամյա հարձակվողի համար սա, հավանաբար, աշխարհի վերջին առաջնությունն էր կարիերայում։

                  ✅ Պարեր և արցունքներ․․․ Բրազիլիայի հավաքականից այս մրցաշարում սպասելիքները ևս շատ էին․․․

                  ⚽ Մրցաշարի լավագույն գոլը․․․

                  Եվ վերջում՝ մրցաշարի լավագույն գոլը։ Մենք տեսանք մի քանի շատ գեղեցիկ գոլեր, բայց, կարծում եմ, շատերդ կհամաձայնվեք, որ այս ԱԱ-ի լավագույն գոլը Ռիշարլիսոնի անչափ գեղեցիկ գոլն էր Սերբիայի հետ խաղում․

                  Դե ինչ, 2022 թվականը փակում ենք այս հրաշալի մրցաշարով, վերադառնում մեր իրականություն։ Շնորհավորում եմ Արգենտինայի հավաքականի բոլոր երկրպագուներին, իսկ մյուս թիմերի ֆաներին պարզապես կասեմ՝ միգուցե հաջորդ ԱԱ-ն լինի հենց Ձեր սիրելի թիմի բենեֆիսը․․․ Շարունակեք սիրել ֆուտբոլը, որը միշտ մեզ սովորեցնում է՝ երբեք պետք չէ դադարել հավատալ…

                  Վար Բաբայան

                   

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 ՉԼ․ Արարատ-Արմենիան դուրս եկավ որակավորման երրորդ փուլ

                  29.07.26

                  Աշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

                  29.07.26

                  Ռեալը որոշում է կայացրել Վինիսիուսի ապագայի վերաբերյալ

                  29.07.26

                  Աղբյուր․ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիաները մտադիր են այս շաբաթ արտակարգ հանդիպում անցկացնել

                  28.07.26

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 ՉԼ․ Արարատ-Արմենիան դուրս եկավ որակավորման երրորդ փուլ

                  00:56 / 29.07.26

                  Աշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

                  00:31 / 29.07.26

                  Ռեալը որոշում է կայացրել Վինիսիուսի ապագայի վերաբերյալ

                  00:08 / 29.07.26

                  Աղբյուր․ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիաները մտադիր են այս շաբաթ արտակարգ հանդիպում անցկացնել

                  23:58 / 28.07.26

                  Պաշտոնական․ Յուվենտուսի ֆուտբոլիստը տեղափոխվել է Լիգա 1

                  23:41 / 28.07.26

                  Պաշտոնական․ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նոր ակումբ ունի

                  23:33 / 28.07.26

                  ՖԻՖԱ-ն իրավունք չունի այն վաճառել․ ՈՒԵՖԱ-ն արձագանքել է այսօր տարածված տեղեկատվությանը

                  23:04 / 28.07.26

                  The Times. Հնարավոր է ֆուտբոլի ԱԱ-ի բաժնեմասը վաճառվի մասնավոր ներդրողներին

                  22:55 / 28.07.26

                  Փոփոխություններ Իտալիայի հավաքականում. 74-ամյա Ռանիերին նոր պաշտոն կզբաղեցնի

                  22:45 / 28.07.26

                  Ռեալը խոշոր հաշվով հաղթանակ է տոնել ընկերական խաղում

                  22:44 / 28.07.26

                  Իտալական հայտնի ակումբը դադարեցրեց իր գործունեությունը

                  22:18 / 28.07.26

                  ՉԼ. Արարատ-Արմենիայի մեկնարկային կազմը Շեմրոկ Ռովերսի հետ խաղի համար

                  21:55 / 28.07.26

                  Առանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանել

                  21:42 / 28.07.26

                  Մբապեն արձագանքել է Զիդանի՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակմանը

                  21:15 / 28.07.26

                  ՊՍԺ-ն պատրաստվում է վրեժ լուծել Ռեալից. ինչ է հայտնի

                  20:45 / 28.07.26

                  📷 ԱԱ-2026-ի ամենախենթ խոստումը. Կուկուրելյան ցուցադրել է նոր դաջվածքը

                  20:06 / 28.07.26

                  Signature: cxVbvzgKNYumbsPqyEGpB+1V1GNMv6KHkAQZ+P1iKfq1liwf1nzm0DUOv08E2UxZu2mSAX6AZbHWPwmNuBKOGvitnHWC1UFAnyP4x7WT2KcpX5BhUTkqv7jiHgpCU58vrP3ijHK6q1JOvYauky2o6CDNUn5O2WDoVQxlG2bVTue1moxO1IGyRflCgIv08shuqIileYfped2NZ9+DN+rhPyDQJEhwfPRyC5qBFnhVeQzsZFUI33YLcQKKPgsj6dwLqKi8gkEp+78hEpAmOf0SeVFoH61uAWg8ayGEGywROs8KV8gorJ13j1vmJj0WwUZoQ8my+nDtXgek/dq38/p+jARn1I/ZctCG1pKlTQc3CH7owpHdjeHYq3ygrXnwXy+MXtztX8mt5AKISF33zMSUZeFxfYdMjrbbMdffnSQVeRFTaxMhZTwDOPc2H5TXfE2mQAqEl+pq6bdn4VMI4XNPpUp8QrLKpXVND0Rons/m06roy9iAipc7U7S/Kr5FMRr9e3uCvdFv7iaQwSOYMs7+XVae5cBcIzuft/oof9WKy82MC+MgMEenjmLmtxnFugkPRKGjQphVI123Zov73zlE06+rJStE5J4BjrM+v0cvehK0f6Jus0Ke9ntGsE40xCCS4a4WrwVOOeREkbGVL4l0Qx9Z8GhqeSFqBScpWI0ZI74yZmSG6ka7G5j6eFZ56CDSQOlADcq3g15G2L/3cSKbvOYwtrXKkVV4oxgZodsvSlIV5AtL82+6zXfMC0GhTEvJI0LgPWlFK1BwZcH7l6cbFL5vh5Xrd1IpXENb/JfoMj5N9pxXyMaCfeHAk6zidjlZ0p9DAGYEQOdgQ4saRp2A+cW2pRXXcfYlV9HgyaTqHogmJNpSVWEYdVo9ejsPQIgFPo+U2dHMc5bWmABZ2w494XKRlywKdwFV5O6WprtpHWgHZFb2+s9H8GIiM33U49cp2lVTVsA2zH8UzeT4AbDBIZKqIz3aUq9VLt03nhgjcbQ=

                  Ես հինգ տարի անգործ չեմ նստել․ Զիդանը պատմել է, թե ինչով է զբաղվել Ռեալից հեռանալուց հետո

                  19:18 / 28.07.26

                  🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը եզրափակիչում է, Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

                  18:41 / 28.07.26

                  Պաշտոնական. Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

                  18:20 / 28.07.26

                  Ես չեմ կարող հարգել նման վարքագիծը, դա մանկամտություն է․ Քինը խիստ քննադատության է ենթարկել Մալդինիին

                  17:17 / 28.07.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  🏆 ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱԱ-2026-ի ՉԵՄՊԻՈՆ

                  02:02 / 20,07,26

                  Կարդալ ավելին

                  Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

                  16:16 / 19,07,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Միջազգային ֆուտբոլ

                  🎥 59-ամյա Միուրան գոլ է խփել պաշտոնական խաղում

                  21:45 / 26.07.26

                  Կարդալ ավելին

                  Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո

                  20:41 / 26.07.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.