Տոնի Կրոսը խոսել է Լեո Մեսսիի մասին ԱԱ-2022-ում Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո.
«Նա արժանի էր դրան: Ես երբեք չեմ տեսել այսպիսի կայուն ֆուտբոլիստ։
Արժե նկատի ունենալ, որ Մեսսին երբեք չի խաղացել այն ակումբներում, որոնք ինձ դուր են գալիս, ուստի ես իսկապես ասում եմ այն, ինչ մտածում եմ»,- ասել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը MagentaTV-ին։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը երեկ ԱԱ-2022-ի եզրափակչում հաղթեց Ֆրանսիային ու երրորդ անգամ պատմության մեջ դարձավ աշխարհի չեմպիոն։