Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը՝ Լիոնել Մեսսիի նախկին թիմակիցը, շնորհավորել է արգենտինացուն Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։ Եզրափակչում Արգենտինան 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային (3-3, 11մ՝ 4-2):
«Ա՛յ անպիտան՝ Լիոնել Մեսսի, ամբողջ աշխարհը սիրում է քեզ, ֆուտբոլը սիրում է քեզ, և մեզանից նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, հարգում ենք քեզ և շնորհավորում ենք հենց այս պահին: Վայելիր այն քո ընտանիքի և ընկերների հետ:
Որպես բրազիլացի և որպես հարավամերիկացի, ես գիտեմ, որ դա ավելին է, քան պարզապես հաղթել Աշխարհի առաջնությունում: Կեցցե՛ ֆուտբոլը, և այս սպորտաձևը սիրողները:
Եվ ի վերջո, հենց նա էր, ով միշտ խոսում էր Ամենակարող Աստծո մասին»,- գրել է Ալվեշը սոցցանցերում։
























































