«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը շնորհավորել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ: Նախկինում նրանք միասին խաղացել են «Բարսելոնայում»։
«Շնորհավորում եմ, ընկեր! Դուք աշխարհի չեմպիոնն եք։ Թող ասեն այն, ինչ ուզում են, դու լավագույնն ես ու կլինես»,- գրել է Սուարեսը սոցցանցերում։
Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ նվաճեց աշխարհի գավաթը։ Նախկինում արգենտինացիները հաղթել էին 1978 և 1986 թվականներին:
35-ամյա Մեսսին ԱԱ-2022-ում անցկացրած 7 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։